Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիին մեծապես անհանգստացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղ բնակիչերի դեմ ռմբակոծությունները, նա դատապարտել է այս հակամարտությունում ահաբեկչության ցանկացած ձև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետն այս մասին նշել է իր հայտարարությունում: «Ես խորապես տագնապած և անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող հակամարտության համար: Շատ անհանգստացնող տեղեկություններ են եղել բնակավայրերի և խաղաղ բնակչության դեմ ռմբակոծությունների մասին: Հուսով եմ, որ այս բռնությունները կավարտվեն և շուտով կհաջորդի հրադադարը»,-նշել է նա:
Քաղաքապետը հայ համայնքի հետ սգում է Տորոնտոյի նախկին բնակիչ Քրիստափոր Արթինի մահը:
Ջոն Թորին շեշտել է. «Տորոնտոյի հայ համայնքի ուժեղ ջատագովն եմ և հասկանում եմ այն ցավն ու վիշտը, որ այս շարունակական բռնությունը պատճառում է համայնքին»:
Քաղաքապետը նաև աջակցում է դաշնային կառավարության որոշմանը՝ դադարեցնելու ռազմական անօդաչու թռչող սարքերի արտահանումը: «Ես գիտեմ, որ նրանք պարտավոր են հնարավոր ամեն ինչ անել՝ իրավիճակը կայունացնելու և դեպի խաղաղություն շարժվելու համար: Ես դատապարտում եմ այս հակամարտությունում ահաբեկչության ցանկացած ձև կամ ռազմական տեխնիկայի կիրառում և միանում եմ բազմաթիվ կոչերին, որոնք մինչ այժմ արվել են ՝ խրախուսելու բանակցային խաղաղ կարգավորումը, անհապաղ հրադադարը և այս տարածաշրջանում քաղաքացիական անձանց պաշտպանությունը»,-նշել է նա:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55