ARM | RUS |

Զինադադարից հետո. միակ իրական լուծումը Արցախի միջազգային ճանաչումն է. Տիգրան Թորոսյան

10.10.20 | 18:38

«Լույս» հիմնադրամի կայքում հրապարակվել է քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի «Զինադադարից հետո. միակ իրական լուծումը արցախի միջազգային ճանաչումն է» վերտառությամբ հոդվածը: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Կարող է թվալ, որ երբ դեռ պատերազմը չի ավարտվել, վաղ է խոսել զինադադարին հաջորդող անելիքների մասին։ Սակայն պետք է նկատի ունենալ միմյանցից անբաժանելի երկու ոգեղեն երևույթ։ Առաջինը մեր խորին խոնարհումին ու խնկարկումին արժանի հերոսների անպատկերացնելի սխրանքն է Արցախի Հանրապետության սահմաններին։ Դա բացարձակ օրինակ է, երբ թշնամու գլխաքանակը, զինամթերքի քանակն ու բազմազանությունը, փողի քանակը, նրա ստորությունն ու արյունախում ինքնությունը չեն կարող հակադրվել անկոտրում կամքի ու ոգու և անսահման սիրո ու նվիրումի համատարած դրսևորմանը։ Երկրորդը մեր ժողովրդի ակնթարթային միաձուլման ու միակամվելու բացառիկ ունակությունն է անգամ բարդ սոցիալ-տնտեսական ու համաճարակային իրավիճակներում։

Սակայն ինչ անելու խնդրին այսօր անդրադառնալու հրամայականը գալիս է նաև բառացիորեն վաղվա օրվա կարևորումից. պետությունն իրավունք չունի այլևս փորձությունների ենթարկելու մեր հրաշք զավակներին, նրանցից յուրաքանչյուրի կյանքն անգին է։ Պետությունն իրավունք չունի այլևս թույլ տալու, որ տառապանքներ ու դժվարություններ կրի մեր ժողովուրդը՝ իրենց կյանքը զոհաբերած ու սխրանքներով անմահացած հերոսների, հազար անգամ մահը արհամարհած նվիրյալների հարազատները, բարեկամները, ընկերներն ու ծանոթները, իրենց անգին զորակցությունը բերած առյուծածին մայրերը, հարսներն ու աղջիկները, փոքրիկները, տատիկներն ու պապիկները։ Այս Աստվածային ոգեղենությունը կոտրելը կլինի աններելի դավաճանություն։ Հետևաբար, այդ բարդ, բայց ոչ երբեք անհասանելի նպատակի իրագործման համար թանկ է յուրաքանչյուր օրը և կարևոր է ապացուցել, որ հայի միտքն ու գործը արժանի են հայի ոգուն ու սխրանքին։

Երեք տասնամյակից ավելի մղվող պայքարն այսօր հասել է իր գագաթնակետին։ Սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանաթուրքական լայնածավալ ագրեսիան պահանջում է բացարձակ համախմբում՝ ոչ միայն թշնամուն ռազմաճակատում ջախջախելու հանար, այլև Արցախի միջազգային ճանաչման համար, որովհետև ստեղծված իրավիճակն աննախադեպ է և առավելագույնս նպաստավոր դրա համար.

-Առկա են բոլոր փաստական հիմքերը, որ սա հենց ադրբեջանաթուրքական ագրեսիա է ինքնորոշվող ժողովրդի նկատմամբ՝ միջազգային իրավունքի բազմաթիվ հիմնարար նորմերի կոպիտ խախտումով թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի կողմից։ Թուրքիայի ուղղակի մասնակցությունը հավաստող փաստերի առկայության մասին մատնանշում են անգամ ազդեցիկ պետությունները։

-Բազմաթիվ փաստեր կան, և անգամ ազդեցիկ երկրներն են հայտարարում, որ Թուրքիան, այլ ձևերով (օդուժ, ռազմական տեխնիկա, զինվորական մասնագետներ և այլն) ագրեսիային մասնակցելուց բացի նաև տաբեր երկրներից իսլամիստ ահաբեկչական խմբավորումների է ներգրավել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայում։

-Առկա են փաստեր, որ ագրեսորները հրթիռակոծում են ոչ միայն խաղաղ բնակիչներին, այլև սրբավայրեր և իրենց մասնագիտական աշխատանքը կատարող՝ ագրեսիան լուսաբանող տարբերանշաններ ունեցող լրագրողների (այդ թվում՝ նաև օտարերկրյա), ինչը նույնպես միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում է,

-Առկա են բոլոր փաստեր, որ երկու ագրեսորների նպատակը հայության բնաջնջումն է ցանկացած գնով՝ խաղաղ բնակչության նկատմամբ անթույլատրելի զինատեսակների կիրառմամբ, խաղաղ քաղաքների ու գյուղերի հիմնահատակ ավերմամբ։

- Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը բացարձակապես անթերի է միջազգային իրավունքի նորմերի շրջանակում (Տես՝ Ծանոթագրություն 1) , որոնք լիարժեքորեն և սպառիչ սահմանում են ինքնորոշման գործընթացի հիմքերը, ձևերը և իրագործման բոլոր պահանջները:

- Ինքնորոշման իրավունքը, միջազգային իրավունքի այլ երկու սկզբունքների հետ վերջին 13 տարիներին եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթի՝ «Մադրիդյան սկզբունքների» հիմքում և որպես այդպիսին ճանաչվել է ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԽ-ի և մի շարք այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից։

-Վերջին տասնամյակների ընթացքում ինքնորոշման իրավունքի միջոցով անկախության անհետաձգելի ճանաչումը տեղի է ունեցել այն դեպքերի համար (Արևելյան Թիմոր, Կոսովո և այլն), երբ միջազգային հանրությունն ու ազդեցիկ պետությունները համոզվել են, որ ոչ միայն հնարավորություն չկա ինքնորոշվող կողմի և մետրոպոլիայի համակեցության համար, այլև որ ինքնորոշվող կողմի անգամ ֆիզիկական անվտանգության ապահովման միակ հնարավորությունը մնում է անկախության միջազգային ճանաչումը։ Ադրբեջանաթուրքական ագրեսիան ԼՂՀ-ի և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների նկատմամբ ապացուցեց, որ այդ տանդեմն անկախության ճանաչումից բացի այլ զարգացումները համարելու է իր ահաբեկչական ագրեսիայի խրախուսում և այն կրկնելու է ցանկացած առիթի դեպքում։

Իհարկե, միջազգային ճանաչումը չափազանց բարդ խնդիր է, սակայն այլ ակնկալիք միջազգային հանրությունից՝ որպես հետագայում նման ագրեսիաների կրկնությունը բացառող գործոն, պարզապես չկա։ Հետևաբար, բոլոր ջանքերը, միջոցներն ու հնարավորությունները պետք է կենտրոնացնել Արցախի միջազգային ճանաչման վրա, որի ամենաարդյունավետ սկիզբը կարող է լինել Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից ճանաչումը։

Դրա համար նախ հարկ է սահմանել փոխկապակցված ներքին և արտաքին նպատակներն ու դրանց հասնելու անհետաձգելի քայլերն ու միջոցները։ Իհարկե, նման ծրագրերի մշակումն ու իրագործումը կառավարության լիազորությունն է, սակայն ակնհայտ է, որ նման բարդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ապահովել երկու առանցքային պայմանի իրագործում։ Առաջինը մասնագիտական բաղադրիչի ինստիտուցիոնալացումն է՝ կառավարությանն ուղիղ ենթակայությամբ, և բոլոր (ցավոք, դրանց թիվը մեծ չէ, բայց այս օրերի զարգացումների կողքին լրացուցիչ փաստարկման կարիք չկա, որ որոշիչը ոչ թե քանակն է, այլ որակը) բարձրակարգ մասնագետների ներգրավումն այդ գործընթացներում՝ կոնկրետ անելիքների հստակ սահմանումով, հատվածական ու կուսակցականացված մատեցումների բացառումով, ապահովելու համար աշխատանքների կատարման միջազգային ամենաբարձր մակարդակ։

Երկրորդը մեր բանակի ու ժողովրդի արարած ոգեղենության լույսի պահպանումն է։

Ակնհայտ է, որ հետագա անելիքները պետք է ունենան արտաքին և ներքին օրակարգեր։

Բնավ չհավակնելով սպառիչ լուծումների՝ կներկայացվեն մի շարք նկատառումներ և հիմնավորումներ նշված գործընթացի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին օրակարգերի վերաբերյալ։

Արտաքին օրակարգ

Այս օրակարգի գլխավոր նպատակը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության անհետաձգելի միջազգային ճանաչումը, իսկ դրան նպաստող միջանկյալ նպատակները՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը միջազգային կազմակերպությունների կողմից։ Գլխավոր նպատակի իրագործման գործընթացն ունի մի շարք բաղադրիչներ, որոնցից որոշիչներն են իրավականն ու (աշխարհա)քաղաքականը։ Ինչպես վերը նշվեց, իրավական բաղադրիչի առումով՝ միջազգային իրավունքի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի դեպքն անթերի է։ Սակայն հարկ է ուշադրություն հրավիրել վերջին շրջանում հայկական միջավայրում տեղ գտած մի մոտեցման վրա, որը լուրջ ճշգրտումների կարիք ունի։ Ոմանք խոսում կամ գրում են այսպես կոչված remedial secession («անջատում հանուն փրկության») «դոկտրինի» կիրառման մասին՝ լավ չպատկերացնելով, թե ինչի մասին է խոսքը, անգամ մատնացույց են անում, որ ունենք լավ հայ մասնագետ, որն ունակ է լուրջ խնդիրներ լուծելու։ Խոսքը ֆրանսահայ փաստաբան Ր. Կալֆայանի մասին է։ Առիթ եղել է ցույց տալու, որ նրա վերաբերյալ գնահատականները խիստ չափազանցված են, հատկապես, եթե քննարկում ենք նրա վերջերս հրապարակված «գաղափարները» Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ (Տես՝ Ծանոթագրություն 2) ։ Ավելին, նման «դոկտրին» (տեսություն) իրականում չկա, չկա նաև նման եզրույթի իրավական ամրագրում և սահմանում միջազգային իրավունքում։ Կան մի շարք մասնագիտական հոդվածներ, որոնք դիտարկում են այդ մոտեցումը բարոյական և քաղաքական տեսակետից, քանի որ անկախության ճանաչումը միակ ողջամիտ լուծումն է մետրոպոլիայի կողմից ռազմական ագրեսիայի ենթարկված ինքնորոշվող ժողովրդի անգամ ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար։ Պատահական չէ, որ ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության ճանաչման վերջին դեպքերի (Արևելյան Թիմոր, Կոսովո և այլն) վերաբերյալ կարգավիճակի արագ և միջազգային հանրության կողմից պարտադրված որոշումը (ճանաչումը) հենց դրանով է պայմանավորված։ Հետևաբար, Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում, իհարկե, կարևոր է այդ մոտեցման կիրառումը, սակայն ակնհայտ է, որ այդ ամենի իրավական հիմքը արդեն մատնանշված միջազգային իրավունքի նորմերն են։

Այսպիսով, ակնհայտ է, որ ինքնորոշման հակամարտությունների կարգավորման գործընթացի հանգուցային կետը միջազգային ճանաչումն է, իսկ դրա ամենանպաստավոր շրջանը մետրոպոլիայի ռազմական ագրեսիայի իրագործումն է ինքնորոշվող կողմի նկատմամբ։ Դա տեղի է ունեցել գրեթե բոլոր ինքնորոշման հակամարտությունների կարգավորման դեպքում՝ Արևելյան Թիմոր, Կոսովո և այլն։ Իհարկե, յուրաքանչյուր հակամարտություն ունեցել է իր առանձնահատկությունները և ճանաչման վրա ազդող տարբեր գործոններ։ Սակայն կա նաև երկու շատ կարևոր ընդհանրություն՝ բոլոր հակամարտությունների դեպքերում էլ մետրոպոլիաները դեմ են եղել ինքնորոշվող կողմի անկախությանը, և այդ բոլոր հակամարտությունների դեպքերում ոչ թե բանակցություններն են հանգեցրել լուծման՝ ինքնորոշվող կողմի անկախության ճանաչման, այլ միջազգային հանրության պարտադրանքը։ Որևէ մեկը չպետք է պատրանքներ ունենա, որ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը։ Բանակցությունների նպատակը խաղաղության պահպանումն է, փախստականներին վերաբերող հարցերի լուծումը և այլն։ Հայաստանի և Արցախի իշխանությունները միանգամայն արդարացիորեն նշում են, որ բոլոր փաստերը վկայում են՝ ադրբեջանաթուրքական տանդեմի ագրեսիան ցեղասպանության փորձ է, և այդ տանդեմը չի հրաժարվելու իր նպատակներից, եթե չճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը։ Ակնհայտ է, որ այս պարագայում անկախության ճանաչման հետաձգման վրա կառուցված նախկին տարբերակներն այլևս կիրառելի չեն և միայն կխրախուսեն ագրեսիայի հետագա փորձերը։ Առավել ևս ընդունելի չեն այսպես կոչված «Կազանյան փաստաթղթի» կամ այն տարբերակի մոտեցումները, որի մասին ապրիլին ակնարկում էր Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովը, որոնք նախատեսում են տարածքներ հանձնել Ադրբեջանին՝ իբր շրջափակումը վերացնելու դիմաց։ Պետք չէ զինվորական մասնագետ լինել՝ հասկանալու համար, թե ինչ կլիներ այս ագրեսիայի արդյունքը, եթե այդ փաստաթղթերից որևէ մեկն ընդունվեր և կյանքի կոչվեր։ Հակամարտությանն առնչվող այլ հարցերի համար (դրանց անդրադարձ կլինի ստորև) հնարավոր է լուծումներ գտնել բանակցությունների միջոցով, սակայն ինքնորոշվող կողմի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ հնարավոր համաձայնություն մետրոպոլիայի և այդ կողմի միջև անհնարին է։ Սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիան հերթական հաստատումն է այն բանի, որ ինքնորոշվող կողմի քաղաքական կարգավիճակի որոշման հարցի ձգձգումը՝ նախ փորձելով լուծել այլ հարցեր, ոչ միայն անպտուղ է, այլև վտանգավոր՝ ոգևորում է մետրոպոլիային՝ վերջինիս համար հույս արթնացնելով, որ եթե փորձի խնդիրը լուծել ագրեսիայով և հաջողություն ունենա, ապա դա կներվի։ Վերջին երեք տասնամյակի ընթացքում Արցախը ենթարկվեց Ադրբեջանի թվով երրորդ ռազմական ագրեսիային՝ այս անգամ վարձկան ահաբեկիչների, Թուրքիայի բացահայտ ներգրավմամբ, ինչը ՄԱԿ-ի անդամ երկրի կողմից միջազգային իրավունքի բազմակի կոպիտ խախտում է։ Կարող են լինել պնդումներ, որ Թուրքիայի այդ լկտի պահվածքը հավասարակշռում է Հայաստանի աջակցությունն Արցախին։ Միջազգային իրավունքը հստակորեն կարգավորում է այդ խնդիրը։ «Միավորված ազգերի կանոնադրության համաձայն՝ Պետությունների բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» 1970 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված հռչակագրի (Declaration on Principles of International Law concerning Friendly Relations and Co-operation among States in accordance with the Charter of the United, A/RES/2625 (XXV) 24 Oct. 1970.) «Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքին» նվիրված բաժնի 5-րդ պարբերությունը սահմանում է. «Յուրաքանչյուր Պետություն պարտավոր է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից, որոնք զրկում են ժողովուրդներին, որոնց մասին խոսվում է վերևում, այս սկզբունքը շարադրելիս, ինքնորոշման, ազատության և անկախության իրավունքից: Նման բռնի գործողությունների դեմ իրենց միջոցների կիրառման և դրանց դիմադրության ժամանակ այդ ժողովուրդները, իրենց ինքնորոշման իրավունքի իրացման կարգով իրավունք ունեն հայցել աջակցություն և ստանալ այն Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան»։ Հետևաբար, ինքնորոշվող կողմի նկատմամբ ագրեսիայի սանձնազերծման դեպքում ՄԱԿ-ի անդամ պետությունները կարող են միջամտել պատերազմին բոլոր, այդ թվում՝ նաև ռազմական միջոցներով, միայն ինքնորոշվող կողմին աջակցելու և պաշտպանելու նպատակով: Հետևաբար, այս դեպքում միակ օրինական միջամտությունը կարող էր լինել միայն Արցախին աջակցելու նպատակով, և Հայաստանի գործողությունները լիովին համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին ու կմնան այդ շրջանակում, եթե անգամ Հայաստանի զինված ուժերը մասնակցեին ագրեսիայի հետմղմանը:

Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի դիրքորոշումը պետք է լինի հստակ և աներկբա՝ նախ պետք է ճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Անշուշտ, դա չի նշանակում, որ բանակցություններն անօգուտ են, և Հայաստանն ու Արցախը պետք է դուրս գան Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ վարվող բանակցություններից։ Ճիշտ հակառակը։ Թեև երբեմն կարծիքներ են հնչում, որ այդ բանակցություններն անպտուղ են եղել, սակայն ձեռք է բերվել մի արդյունք, որն ունի առանցքային նշանակություն կարգավիճակի տեսակետից։ «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթում հստակորեն ամրագրված է, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային հարաբերություններում կիրառվող հայտնի երեք սկզբունքների հիման վրա, որոնցից մեկը ինքնորոշման իրավունքն է։ Մյուսը՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, Ադրբեջանը ամենակոպիտ ձևով խախտել է թե՛ նախկինում, թե՛ այս ագրեսիայով։ Բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ նաև վերը բերված հղումներով ապացուցվել է, որ երրորդ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետ որևէ առնչություն չունի և կիրառելի է միայն Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում։ Բանակցությունները պետք է վարվեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների շրջանակում, որոնք ամրագրված են նաև այդ փաստաթղթում: Սակայն աննախադեպ և միանգամայն նոր իրավիճակում հայկական կողմերը պետք է պահանջեն լրջորեն վերանայել բանակցությունների առարկան: Նախ, Արցախի միջանկյալ կարգավիճակի մեխանիզմը պետք է մերժվի, քանի որ կարգավիճակի որոշման հետաձգումը ագրեսորները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, դիտարկելու են որպես հետագայում նոր ագրեսիաների ուղղակի հնարավորություն: Անկախության ճանաչման լիակատար հիմք կարող են լինել 1991թ. միանգամայն անթերի անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները, և նոր հանրաքվե անցկացնելու որևէ հիմնավորում չկա: Սրանք այն նվազագույն պայմաններն են, որոնց դեպքում հայկական կողմերը պետք է մասնակցեն բանակցություններին: Այո, Արցախի ընտրյալ ներկայացուցիչները այսուհետև անպայման պետք է ուղղակիորեն մասնակցեն բանակցություններին: Ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ, և այդ պայմաններում նրանք պետք բանակցություններին անվերապահորեն մասնակցեն: Արցախի ժողովուրդը որևէ այլ մեկի չի լիազորել իր անունից բանակցություններ վարելու և իր ճակատագիրը որոշելու: Կարելի է ակնկալել, որ այս մոտեցման դեմ կհնչեն հետևյալ հարցադրումները՝

-այդ դեպքում Ադրբեջանը դուրս կգա բանակցություններից՝ դրանց ընդհատման մեղքը բարդելով Հայաստանի վրա,

-իսկ եթե միջազգային հանրությունը չգնա՞ այդ քայլին, և առաջանա լարված իրավիճակ:

Երկու հարցադրումների պատասխաններն էլ գոնե այսօր միանգամայն ակնհայտ են: Որևէ կազմակերպության կամ պետության ողջամիտ գործիչ չի կարող ժխտել, որ միակ հետագա «սպասելիքը» Ադրբեջանից ու Թուրքիայից կարող է լինել միայն հերթական ագրեսիան, հետևաբար Արցախն ու Հայաստանը չպետք է ենթարկվեն դրանց շանտաժին: Ավելին, այսօր փոխզիջումներից խոսելը միայն ավելի է լկտիացնելու թշնամուն: Ով և ինչ է զիջելու: Պետք է հասկանալ, որ մինչև այժմ հայկական կողմերը զիջումներ արել են՝ համաձայնել են, որ առաջին՝ Արցախի շահերը Ադրբեջանի և համանախագահների հետ հանդիպումներում ներկայացնի Հայաստանը, երկրորդ՝ Արցախը, Ադրբեջանից անջատվելով, ոչ թե միավորվի Հայաստանի հետ, այլ դառնա անկախ պետություն, երրորդ՝ քննարկվի հետաձգված նոր հանրաքվե անցկացնելու հարցը և այլն: Եվ ո՞րն է եղել պատասխան «զիջումը»: Երկու ագրեսիաները և ատելության անգերազանցելի չափերի հասած պետական քարոզչությունը: Բացարձակապես անընդունելի է նաև նախապատերազմյան անհիմն և պատմության մեջ երբևէ որևէ դեպքի համար կիրառում չունեցած «գաղափարների» (օրինակ, «լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին») վերարտադրումը: Այսօր վճռական ու հստակ ձևակերպումների ու քայլերի ժամանակն է, և սպասելիքներն էլ պետք է լինեն միջազգային հանրությունից, այլ ոչ թե արյունարբու ագրեսորներից:

Իսկ միջազգային հանրությանը պետք է ներկայացնել խիստ հիմնավորված փաստարկներ ու փաստեր իրավիճակի վերաբերյալ: Արցախը, 90-ականներին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո ենթարկվել է երկու նոր ագրեսիաների՝ 2016թ. և 2020թ.: Սա աննախադեպ իրավիճակ է ինքնորոշման հակամարտությունների կարգավորման պրակտիկայում թե՛ ագրեսիաների թվով, թե՛ վերջինի ծավալներով, ընդգրկումով ու հետևանքներով: Երբ 2003թ. Կոսովոյի հակամարտության կարգավորման համար ՄԱԿ-ն առաջարկեց «Նախ սկզբունքներ, ապա կարգավիճակ» ծրագիրը և կարճ ժամանակ անց զինված բախումները վերսկսվեցին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը ներկայացրեց զեկույց, որ անկախությունից բացի այլ լուծումը հղի է ծանր հետևանքներով: Դրան հետևած զարգացումների արդյունքում ՄԱԿ-ի ավելի քան 100 անդամ պետություններ ճանաչեցին Կոսովոյի անկախությունը (ի դեպ, առանց նոր հանրաքվեի): Ընդ որում, այդ բախումների տևողությունը, ընդգրկումը և հետևանքները համեմատելի չէին ադրբեջանթուրքական ագրեսիայի հետ: Երբ Ինդոնեզիան փորձեց խոչընդոտել Արևելյան Թիմորում անկախության հանրաքվեի անցկացմանը և բռնություններ կիրառել, ՄԱԿ-ը սպառնաց, որ այդ ամենը շարունակվելու դեպքում Ինդոնեզիան կճանաչվի որպես ցեղասպանություն իրականացրած երկիր և կկիրառվեն կոշտ պատժամիջոցներ: Ո՛չ Կոսովոն, ո՛չ Արևելյան Թիմորը չեն ենթարկվել երեք ագրեսիաների, որոնցից վերջինին մասնակցել է ՄԱԿ-ի մեկ այլ անդամ պետություն, դրանցից որևէ մեկի դեպքում մետրոպոլիայի կողմից ՄԱԿ-ի մեկ այլ անդամ երկրի կողմից վարձակալած ահաբեկիչներ չեն մասնակցել, այդ հակամարտություններում զինատեսակների նման բազմազանություն և քանակ (այդ թվում՝ նաև արգելված զինատեսակների) չի կիրառվել ոչ միայն խաղաղ բնակչության նկատմամբ, այլև ռազմի դաշտում, այդ դեպքերում ագրեսիայի հետևանքները՝ զոհեր, վիրավորներ, ավերածություններ և այլն, նման չափեր չեն ունեցել: Արցախի դեպքն իսկապես բացառիկ է թե՛ իրավական բաղադրիչի նորմերին համապատասխանության, թե՛ ագրեսիայի որակի ու բնաջնջման վտանգի տեսակետից:

Իհարկե, կարող է առարկություն լինել, թե Կոսովոյում աշխարհաքաղաքական շահերի բախում չկար՝ նման շահեր էին հետապնդում ԱՄՆ-ը և ԵՄ-ն, այնտեղ չունեին մրցակից և այլն: Սակայն ակնհայտ է, որ ավելի բարենպաստ իրավիճակ չի լինի, և հիմնավորումների լիարժեք, բարձր մասնագիտական մակարդակով ներկայացման դեպքում այս ամենն անտեսելը ազդեցիկ պետությունների համար հեշտ չի լինելու: Հետևաբար պահանջվելու է ահռելի աշխատանք ուժերի գերագույն լարումով՝ առանց «իսկ եթե»-ների: Արցախի անկախության միջազգային ճանաչման ավելի բարենպաստ ժամանակ չի լինելու: Անկախությունը նվաճում են պատերազմի դաշտում և վաստակում միջազգային հարաբերություններում:

Առաջինը ապահովում է հերոսական բանակը, երկրորդը պետք է ապահովեն համապատասխան պետական կառույցները: Անցած դարի վերջից ակնհայտ է, որ պետական կառույցներն առանց բարձրակարգ մասնագետների ներգրավման չեն կարող ապահովել նման բարդ աշխատանքի պատշաճ կատարում: Հետևաբար, նախ անհրաժեշտ է համապատասխան մասնագիտական կառույցի ստեղծում՝ կառավարության անմիջական ենթակայությամբ: Այդ կառույցի հիմնական գործընկերները պետք է լինեն արտաքին գործերի, արդարադատության և պաշտպանության նախարարությունները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

Անելիքների երկրորդ բաղադրիչին՝ ներքին օրակարգին անդրադարձ կլինի հաջորդ հրապարակման շրջանակներում:

Ծանոթագրություններ

1.Торосян Т. 2007. Мнимое противоречие. Россия в глобальной политике. T. 5, № 4. С. 203-214. https://globalaffairs.ru/number/n_9224 ;

Torosyan T. 2010. Conflict Resolution in the Framework of the International Law. Case of Nagorno- Karabakh. Tigran Mets.Yerevan;

Torosyan T. 2013. Resolution of Intractable Conflicts. Iran and Caucasus. Vol. 17. No1. P. 120-129. DOI: 10.1163/1573384X-20130407;

Թորոսյան Տ., Վարդանյան Ա., Սեցեսիաների հաջողվածության հայեցակարգային հիմքերը, սեպտեմբեր, 2020թ. (այստեղ)

Թորոսյան Տ., Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակն ու հեռանկարները (այստեղ)

2․ Թորոսյան Տ., Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակն ու հեռանկարները (այստեղ)


Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի...

14:03

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակության վրա. Մելոյան

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու...

13:55

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր...

13:45

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն Պապիկյան

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն...

13:38

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների (Տեսանյութ)

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև...

13:28

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական...

10:44

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու պատրաստվել նախկին դառնալուն

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու...

10:10

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:35

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:02

Ողբերգական դեպք՝ Երևանում. Ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է

Ողբերգական դեպք՝ Երևանում. Ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել...

21:19

Իրանը ստեղծում է նախադրյալներ՝ հետպատերազմական տարածաշրջանը վերաձևավորելու համար. Ոսկանյան

Իրանը ստեղծում է նախադրյալներ՝ հետպատերազմական տարածաշրջանը վերաձևավորելու համար....

21:02

Արփինե Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրուն

Արփինե Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի...

20:35

Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար

Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր...

20:03

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի...

23:22

Վթար՝ Կենդանաբանական այգու մուտքի մոտ. վիրավորներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ

Վթար՝ Կենդանաբանական այգու մուտքի մոտ. վիրավորներին տեղափոխել են տարբեր...

23:13

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում են...

22:55

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է. Վահե Հովհաննիսյան

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական-...

22:25

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի...

22:15

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած...

09:45

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային...

09:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44