Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը քննադատում է կրոնական ժառանգության ոչնչացումը։
Արցախա-ադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումը և հետագա զարգացումները շարունակում են մնալ Նիդերլանդների մի շարք կառույցների և առհասարակ հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում։ Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումն ու ռմբակոծումը մեծապես մտահոգել է Նիդերլանդների եկեղեցիների խորհրդին։
Հարցի համատեքստում, Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, հակիրճ անդրադարձ կատարելով հակամարտության պատմությանն ու ներկայիս զարգացումներին, դատապարտել է մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փորձերը և աջակցություն հայտնել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ինչպես նաև ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ բանակցություններին վերադառնալու Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպական միության կոչերին։
Պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև
Կրկին պատերազմ է բռնկվել Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Քրիստոնյա հայերով բնակեցված և մեծամասամբ մուսուլմանական բնակչություն ունեցող Ադրբեջանի միջև հակամարտությունը շարունակվում է տասնյամյակներ։ Խորհրդային շրջանում Լեռային Ղարաբաղը ներառվել է Ադրբեջանի կազմում։ Խորհրդային Միության փլուզումից հետո շրջանը հռչակել է իր անկախությունը, որի արդյունքում 1991թ․ ծագել է այս հակամարտությունը։ Հակամարտության արդյունքում գրանցվել է շուրջ երեսուն հազար զոհ, ևս մեկ միլիոն վտարվել են իրենց բնակավայրերից։
2016թ․ ի վեր ամենալուրջ ռազմական էսկալացիան սկսվել է սեպտեմբերից՝ հանգեցնելով մի շարք զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում։ Ռմբակոծությունների ընթացքում մեծապես վնասվել է նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։
Թուրքիայի և Ռուսաստանի ներգրավումն այս հակամարտության մեջ մտահոգիչ է։ Մասնավորապես, Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, այդ թվում՝ տրամադրելով զինյալներ և ռազմական տեխնիկա։ Մտահոգիչ է նաև այն, որ Ադրբդեջանը նախկինում սպառնացել է ռմբակոծել Հայաստանի ատոմակայանը, ինչը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների ողջ կովկասյան տարածաշրջանի համար։
Միավորված ազգերի կազմակերպությունը և Եվրոպական միությունը երկուստեք հորդորում են կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել խաղաղ բանակցություններ։ Ռուսաստանն իր հերթին կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի/Թուրքիայի միջև։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ևս հորդորում է դադարեցնել արյունահեղությունը և սկսել խաղաղ բանակցություններ՝ հնարավորության դեպքում ԵԱՀԿ աջակցությամբ։ Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդն իր աջակցությունն է հայտնում հրադադար հաստատելու և խաղաղ բանակցություններ սկսելու վերոնշյալ միջազգային կոչերին։ Մենք նաև դատապարտում ենք մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01