«Ինչպես միշտ, որոշ տեղերում զինադադարի ռեժիմը խախտվել է, որոշ տեղերում համեմատաբար հանգիստ է եղել։ Մեր Ստեփանակերտը հերոս քաղաքին բնորոշ իր առօրյան ապրում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում և այլ բնակավայրերում տիրող իրավիճակին։
Անդրադառնալով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությանը չի սկսելու ներգրավվել որևէ մարդասիրական գործողության մեջ, մինչև Արցախի և Ադրբեջանի շփման գծում հումանիտար հրադադարն ամբողջությամբ չպահպանվի, Դավիթ Բաբայանն ասաց, որ հակառակորդի համար երկրորդական, երրորդական նշանակություն ունեն։
«Իսկապես տեղեր կան, որ հակառակորդն անընդհատ խախտում է զինադադարի ռեժիմը, դրա համար էլ դժվար է դիակների դուրս բերումը և այլ գործողություններ իրականացնելը։ Կարծում եմ՝ մեկ է, քանի որ արդեն զինադադարը վերհաստատելու քաղաքական որոշում կա, ուշ թե շուտ Կարմիր Խաչն արդեն կանցնի իր աշխատանքներին»,- հավելեց նա։
Նա նաև ընդգծեց, որ միշտ մաքսիմալ օբյեկտիվ պետք է լինել և չթերագնահատել։
«Թշնամու նպատակները կարող են տարբեր լինել և մենք սա շատ լավ պետք է հասկանանք և անենք ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինենք ամենաբարդ զարգացումներին, որպեսզի ավելի ճիշտ դուրս գանք և պատրաստ լինենք այդ մարտահրավերներին, այդպես էլ անում ենք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ առավոտյան Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդն ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում:
Արցախի ՊԲ-ն նաև տեղեկացրել էր, որ Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցածդիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01