ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին, տվել իր գնահատականները տեղի ունեցողին, տարբեր կողմերի գործողություններին, շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին, մասնավորապես ՌԴ նախագահին՝ կրակը դադարեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա ասաց, որ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ բերելու մասին խոսք չի եղել։ Հարցին՝ կրակի դադարի ռեժիմը չի պահպանվում, ի՞նչ պետք է անել նման իրավիճակում, դեսպանը պատասխանեց, որ պետք է հասնել նրան, որ պահպանվի, ինչպես կողմերը պայմանավորվել էին Մոսկավում հոկտեմբերի 9-ին։ Նա նշեց, որ ՌԴ դիրքորոշումն է՝ հասնել նրան, որպեսզի ռազմական գործողությունները դադարեն, ՌԴ-ն անում է ամեն ինչ իր ուժերի սահմանում, որպեսզի դա տեղի ունենա։ «Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հրադադարի ռեժիմը իրականում գործի: Անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուս դիվանագետների կողմից ակտիվ ջանքեր են գործադրվում բախումները դադարեցնելու ուղղությամբ։ Մենք կապի մեջ ենք բոլոր կողմերի հետ», - ասաց դեսպանը։ Հարցին՝ Արցախի Հանրապետության անկախության ճանչաման վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը, դեսպանը պատասխանեց, որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի մարդիկ չմահանան, անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղան ու առարկայական բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը, Շուշին: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան երկու տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում: Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Հանդիպումից հետո արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, մասնավորապես հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44