Այսօր՝ հոկտեմբերի 12-ին Էստոնիայի խորհրդարանում (Ռիիգիկոգու) կառավարության հարցուպատասխանին հաջորդած խմբակցությունների հայտարարությունների ժամին կառավարող կոալիցիայի մաս կազմող Էստոնիայի պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը հնչեցրել է պատգամավոր Ուրմաս Էսպենբերգը։ Էստոնիայի ժողովրդական պահպանողական կուսակցության հայտարարությունը. «Մենք լրջորեն մտահոգված ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունն ու հրետակոծությունը, ինչի պատճառով ամեն օր զոհվում և վիրավորվում են խաղաղ բնակիչներ: Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել ռազմատեխնիկական օժանդակությունն Ադրբեջանին և բացահայտ աջակցությունը՝ հարցի ռազմական ճանապարհով լուծմանը բարձրաստիճան սպայական կազմի ներգրավմամբ, և դադարեցնել ջիհադիստական ահաբեկչական խմբավորումների ձևավորումը և ուղղորդումն ադրբեջանա-ղարաբաղյան ճակատ: Պատմության ընթացքում հայերը Թուրքիայում և Ադրբեջանում ենթարկվել են հետապնդումների (19-րդ դարի վերջին, 1909թ․, 1988թ․, 1990թ․) և Ցեղասպանության 1915թ․-ին Օսմանյան կայսրությունում): Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման ջարդ չկրկնվի: Պատմության ընթացքում հայկական տարածքը կրճատվել է 10 անգամ: Այն Խորհրդային միության ամենափոքր անդամ պետությունն էր: Արարատը՝ հայերի ազգային խորհրդանիշը, որտեղ հանգրվանել է Նոյան տապանը, ժամանակին երկրի կենտրոնն էր: Հիմա հայերն այն տեսնում են միայն հորիզոնում կամ հայկական կոնյակի շշի վրա՝ որպես նշան: Նույնն էլ Վանը, որը ժամանակին Հայաստանի ներքին լիճ էր․ այս տարածքներում բնակվող հայերը տեղահանվեցին և (կամ) սպանվեցին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նոր սպանդ չլինի: Այդ նպատակով չպետք է թույլ տալ, որ հակամարտությունը սրվի: Կոչ ենք անում կողմերին հետևել հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) նախագահների կողմից արված համատեղ հայտարարությանը և վերադառնալ բանակցությունների սեղան, քանզի հարցի կարգավորմանը կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով»։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01