«Փաստ» թերթը գրում է․ «Տարբեր երկրներ պաշտոնապես զգուշացնում են իրենց քաղաքացիներին չայցելել Ադրբեջան` ահաբեկչական խմբավորումների կողմից առկա սպառնալիքի հետ կապված: Մասնավորաբար, նման հայտարարություններ արել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները, այլ երկրներ ևս պաշտոնական մակարդակով անդրադարձել են Ադրբեջանում ահաբեկչական խմբավորումների խնդրին:
Անդրադառնալով նմանաբնույթ հայտարարություններին` քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Այստեղ պետք է հստակեցնել, թե մասնավորապես նշված երկու երկրներն ի՞նչ են հասկանում ահաբեկիչներ հասկացության տակ: Ինչ-որ տեղ կա հերթապահ հայտարարություն, որն ունի կիրառական նշանակություն: Այսինքն՝ գուցե ապագայի համար ինչ-որ հիմքեր են ստեղծում: Սովորաբար, սկզբից լինում են հայտարարություններ, օրինակ՝ տարածաշրջանում ահաբեկիչների առկայության մասին: Հետո, երբ այդ ահաբեկիչների դեմ ինչ-որ գործողություններ իրականացնելու առումով պատեհ առիթ է ստեղծվում, կամ իրավիճակն է այդպես թելադրում, այդ հայտարարությունները հիմք են հանդիսանում ինչ-որ գործողություններ սկսելու համար:
Այնուամենայնիվ, խմբավորումների հստակ անուններ չեն տրվում, ահաբեկչության վտանգի մասին լղոզված է խոսվում: Ի տարբերություն ՌԴ-ի, Ֆրանսիայի, վերոնշյալ երկրների պարագայում ամեն ինչ մի քիչ լղոզված էր: Բայց չեմ բացառում, որ հետագայում, զարգացումների այս կամ այն սցենարի պարագայում, դա կարող է հիմք հանդիսանալ հակաահաբեկչական գործողությունների համար, որոնց կմասնակցեն նաև ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան: Թեպետ հայտարարությունները լղոզված են, բայց ապագայում հակաահաբեկչական գործողություններ անելու, ինչ-ինչ պատժամիջոցներ կիրառելու հիմք կարող են դառնալ»:
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01