«Հայաստան» համահայկական հիմնադրամի երկու շաբաթ առաջ մեկնարկած դրամահավքը հատել է 100 մլն դոլարի շեմը: «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» հիմնադրամի կոչին միացել են հազարավոր հայեր տարբեր երկրներից, հայտնի հայ աստղեր ու գործարարներ, ընկերություններ ու կազմակերպություններ:
Նախապես հայտարարված 100 մլն դոլարի հասնելու նպատակը երկու շաբաթ հետո փոխվել է. «Մեր հաջորդ նպատակակետն է 150 մլն ԱՄՆ դոլարը: Շարունակում ենք նույն ոգով: Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում»,-գրված է հիմնադրամի նոր հայտարարության մեջ:
Երկուշաբթի օրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղին օգնելու նպատակով հայտարարված դրամահավաքի գումարը շուրջ 110 մլն դոլար է: Այս թիվը րոպե առ րոպե աճում է: Զուգահեռ, Ղարաբաղում պատերազմի առաջին օրվանից սկսած, ընթանում են ոչ պաշտոնական դրամահավաքներ տարբեր խմբերի հումանիտար օգնության նպատակով: Ինչպես նաև կազմակերպվում են դրամահավաքներ հայտնի և անհայտ մարդկանց կողմից, ովքեր, օրինակ, որոշում են իրենց ծննդյան տոնի նվերների փոխարեն բարեգործական դրամահավաք անցկացնել: Կան նաև դեպքեր, երբ հայ հայտնի անձինք իրենց միջոցներով կրկնապատկում են նվիրատվության գումարները:
Պատերազմից տուժածների, առանձին խմբերի օգնության նպատակով դրամահավաքներ են անցկացվում նաև Ադրբեջանում: Ինչպես հայերի, անպես էլ ադրբեջանցիների դեպքում նման դրամահավաքների ընդհանուր հանրագումարը դժվար է հաշվել: Պաշտոնական դրամահավաքների արդյունքերը հստակ են:
Ադրբեջանի նախագահի հրամանով 2002 թվականին ստեղծված «Զինված ուժերի օգնության ֆոնդն» ամփոփել է վերջին մեկ ամսվա նվիրատվությունների արդյունքները: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ՊՆ-ն, սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ֆոնդին նվիրած գումարը կազմել է 3 մլն 965 հազար դոլար:
Նշենք, հոկտեմբերի 12-ին էլ երկրի ՊՆ-ը հայտարարել է արտերկրում բնակվող իրենց բազմաթիվ հայրենակիցների խնդրանքով Զինված ուժերի օգնության ֆոնդի բանկային հաշիվները թուրքական լիրայի և բրիտանական ֆունտ ստերլինգի հաշվեհամարներով լրացնելու մասին:
Ադրբեջանական հիմնադրամի եկամուտների մասին ավելի թարմ տվյալներ հասանելի չեն:
«Ամերիկայի ձայն»
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44