«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.
«Վերջերս հաճախ ենք լսում, որ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի շահերը տարածաշրջանային գործընթացներում համընկել են, ինչի հետ դժվար է վիճել։ Դժվար է վիճել նաև այն պնդման հետ, որ Արևմուտքից մենք որևէ գործնական աջակցություն չենք ակնկալում։ Սակայն վերջնական պայմանավորվածության հասնելու և գործընկերային հարաբերությունները ընդհանուր շահերի վրա դաշնակցային դարձնելու համար անհրաժեշտ է ունենալ վստահության, լրջության և կանխատեսելիության պարարտ միջավայր, հարուստ բազա, ամուր հենք։ Այս բազայի առկայության պարագայում Հայաստանը կարող է բեկում մտցնել Արցախյան ճակատում՝ փրկելով հարյուրավոր կյանքեր ու ձեռք բերելով նոր տարածքային նվաճումներ։ Իսկ ի՞նչ անել, եթե բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով Ռուսաստանի և Իրանի իշխանությունները չունեն այդ վստահության բազան Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում, Հայաստանի իշխանությունները նրանց կողմից չեն դիտարկում որպես վստահելի ու կանխատեսելի գործընկեր, ում հետ կարելի ինչ որ բան պայմանավորվել և վստահ լինել, որ այդ պայմանավորվածությունները կպահպանվեն, հույժ գաղտնի տեղեկատվության արտահոսք չի լինի, գործընթացի կեսից նահանջ, մտափոխություն կամ վախ չի լինի։ Սրանք շատ կարևոր հանգամանքներ են, որոնց երաշխիքների բացակայությունը կարող է վերջնական արդյունքում հանգեցնել տարածաշրջանային առավել մեծ ու ծանր պատերազմի։ Սա արդեն գտնվում է Հայաստանի իշխանության պատասխանատվության տիրույթում, նրանք պետք է սթափ գնահատեն իրավիճակը և դրանով թելադրված ընդունեն որոշումներ և իրականացնեն կոնկրետ քայլեր՝ ստանձնելով դրանց հետևանքների համար անձնական և քաղաքական պատասխանատվություն»։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55