Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Թարիք Յասարևիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ( լսել 10-րդ րոպեից-Tert.am), որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական դրությունը տարածաշրջանում նպաստել է կորոնավիրուսի տարածմանը:
«Ինչպես նշել ենք` կորոնավիրուսը սահմաններ չի ճանաչում: Հակամարության համար զորքերի մոբիլիզացումը, բնակչության տեղահանումը նպաստում են վիրուսի տարածմանը»,- նշել է Յասարչևիչը և հավելել, որ ԱՀԿ-ն նախինի պես շարունակում է ձեռնարկել և ընդլայնել պետություններում վիրուսի կանխարգելման դեմ միջոցառումները:
Նշվում է, որ Հայաստանում վերջին 14 օրում կորոնավիրուսային հաստատված դեպքերը կրկնապատկվել են, իսկ Ադբեջանում ավելացել են 80 տոկոսով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 542 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
11:35
11:21
11:03
10:30
14:19 24.06.25
11:21 24.06.25
14:47 24.06.25
12:22 24.06.25
11:35 24.06.25
12:07 24.06.25
12:34 24.06.25
15:15 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03