Այցելեցինք ռուսաստանցի գործընկեր Յուրի Կոտենոկին, որին ռմբակոծությունից հետո դուրս էին բերել կիսաավերված եկեղեցուց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, ArmNews հեռուստաընկերության նկարահանող խմբի անդամ Արման Սաղաթելյանը: Ընդ որում, ինչպես նշել է Սաղաթելյանը, լրագրողին վերադարձրեցինք գլխարկը, որը հայտնաբերվել էր հարվածի վայրում։ «Այո եւ արդեն գլխարկ էլ չկա, ինչպես կասեր փոստատար Պեչկինը, «համատարած օդափոխություն է»: Յուրան ապաքինվում է, արդեն հիվանդասենյակում է, եւ փառք Աստծո: Դիտեք ռեպորտաժը վաղը առավոտյան ժամը 10-ին ArmNews-ի եթերում»,- գրել է Սաղաթելյանը: Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու (Սուրբ Քրիստոս Ամենափրկչի տաճար) հրթիռակոծման հետեւանքով ծանր վիրավորվել էր ռուս լրագրող, Сегодня.ру պորտալի գլխավոր խմբագիր, ռազմական մեկնաբան Յուրի Պետրովիչ Կոտենոկը: Մի քանի օր անց, հայ բժիշկների մեծ ջանքերից հետո լրագրողի կյանքը փրկվեց: Նա արդեն դուրս է եկել արհեստական կոմայից եւ հասցրել է զրուցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ վերջինիս տեղեկացնելով կատարվածի մասին:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01