Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչ-զոհերի թիվը հարյուրներ են, և արդեն քանի դիակ է ուղարկվում Սիրիա, մի մասին էլ մերձարաքսյան հովտի ճահճուտներում վարազներն ուտում են: «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հայկական զոհերի կամ անհետ կորածների թվին, նա նշել է, որ վերջնական և հստակ թիվ չեն կարող հայտարարել:
«Երբ տեսնում ենք, որ էսինչյան էսինչի մասին ինֆորմացիա չկա, կամ գտնում ենք դիակը, ապա անմիջապես հայտնում ենք: Ինչը կասկածելի է, մենք չենք կարող ասել: Դիցուք, օրինակ բերեմ. հարավային ուղղությամբ երկու խմբավորում փաստացի շրջափակման մեջ էին եղել անտառներում, բայց հետո դուրս եկան: Երեկ Մատաղիսի ուղղությամբ 2 զինծառայող դուրս են եկել, 10 օր թաքնված են եղել անտառներում: Այս մարդկանց մասին ո՛չ մենք ենք ինֆորմացիա ունեցել, ո՛չ էլ ծնողները, բայց վերջնական ստուգումներն այսպես են ընթանում»,- ընդգծել է Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը շեշտել է, որ Ադրբեջանն իր զոհերի թիվը նույնիսկ չի ներկայացնում, իսկ հայկական կողմն ամեն օր, նույնիսկ օր է եղել, որ երկու անգամ ցուցակներ է հրապարակել:
«Ամբողջ աշխարհն էլ գիտի, որ իրենք թաքցնում են, մենք չենք թաքցնում: Սա առաջին կոնֆլիկտը, պատերազմը չէ, որ մենք նման քաղաքականություն ենք վարում՝ և՛ աշխարհի հետ, և՛ սեփական ժողովրդի հետ թափանցիկ ենք աշխատում: Ինձ թվում է՝ նույնիսկ Թուրքիայի բնակչությունը գիտի, որ Ադրբեջանում թաքցնում են, իսկ Հայաստանում չեն թաքցնում»,- եզրափակել է Հովհաննիսյանը:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44