Անդրկովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն Նիկոլայ Բանինի խոսքով`ներկայումս տեսնում ենք, որ Անկարան փաստացի ուժով ցանկանում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի դասավորվածությունը: Նա նման դիտարկում արեց` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սկսած պատերազմին և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին:
«Հենց թուրքական կողմն է, որ ցուցադրում է ավելի մեծ հետաքրքրություն հակամարտության թեժացման հարցում` չնայած հրադադարի ռեժիմն ուժի մեջ մտնելուն»,- ասաց նա:
Այս պայմաններում, ըստ նրա, Մոսկվան և Երևանն անխուսափելիորեն զուգահեռ են ընթանում, և Անկարայի կողմից դիվանագիտական ծածկոցը իր վրայից քաշելը չի նպաստի լարվածության լիցքաթափմանը:
«Թուրքիան ձգտում է սրել հակամարտության ինտենսիվությունը՝ առավելագույնի հասցնելու համար ԱՄՆ ընտրական մրցավազքի ընթացքում եղած հնարավորությունների պատուհանը: Իր ղեկավարի բացակայության դեպքում ՆԱՏՕ-ն չի կարող մշակել միասնական մոտեցում հակամարտության կարգավորման հարցում և հորդորել Թուրքիային կանգնել: Իսկ Վաշինգտոնը լիովին տարված է իր ներքին քաղաքականությամբ և իրական քայլեր չի ձեռնարկում ագրեսորին խաղաղության պարտադրելու ուղղությամբ»,- ասաց նա:
Նիկոլայ Բանինը նաև նկատեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիային ընդդիմանում է միայն Փարիզը, իսկ այն կարծես թե Անկարայի համար այնքան էլ հեղինակավոր չէ:
Ռուսաստանցի քաղաքագետը նաև նշեց, որ Լոնդոնն էլ իր հերթին ակնկալում է քաղաքական միավորներ շահել այս հակամարտությունում: «Արտաքին քաղաքականության համար պատասխանատու մի շարք պաշտոնյաներ Մերձավոր Արևելքում ուժերի` Թուրքիայի օգտին հավասարակշռության արմատական փոփոխության կողմնակիցներ են: Ուշադրություն դարձրեք, որ նույն այստեղի գաղտնի հետախուզական ծառայության նոր ղեկավարը Էրդողանի լավ ընկերն է, որը երկար ժամանակ աշխատել է Անկարայում»,- մատնանշեց նա:
Նիկոլայ Բանինի նկատառմամբ` ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական մի շարք խաղացողներ ամբողջ ուժով առաջ են մղում ԼՂ հակամարտությունը: «Մյուսները՝ առաջին հերթին Մոսկվան, փորձում են վերջ տալ արյունահեղությանը: Հետևաբար, Կրեմլը նույնքան զգայուն է հակամարտության թեժացման միտումների նկատմամբ, որքան Հայաստանի քաղաքացիներ են»,- ասաց նա:
Ըստ նրա՝ կա նաև մեկ այլ շատ անհանգստացնող հարց. Ռուսաստանը ոչ մի կերպ չի խառնվում բուն Հայաստանի ներսում շարունակվող քաղաքական մրցամարտին, բայց հարց է առաջանում` ի՞նչ է կատարվում այսօր:
«Ընդդիմադիրների բերանն իրավական ճանապարհով փակելը համապատասխանու՞մ է ժողովրդավարական նորմերին: Ծառուկյանին հետապնդելը շարունակելը ժողովրդի շահերի՞ց է բխում: Ի դեպ, նրա արտաքին քաղաքական հնարավորություններին կնախանձեին ներկայիս շատ նախարարներ: Նա ավելի շատ բանտու՞մ է պետք: Ինչո՞ւ: Պատասխանն ակնհայտ է,- ասաց նա` նշելով, որ ամեն դեպքում, Մոսկվան ամբողջությամբ կիսում է Երևանի ձգտումը հակամարտության շուտափույթ դադարեցման վերաբերյալ, և այս ճակատում դիվանագիտական պայքարն ընթանում է չափազանց բարձր ինտենսիվությամբ,- Ի վերջո, ամեն ժամ ուշացումը մարդու կյանք է»:
Ըստ նրա՝ այնուամենայնիվ, հասարակությունն ինքնին բախվելու է անհարմար հարցերի հակամարտության ավարտից հետո` պատրա՞ստ էինք պատերազմի, իսկ ո՞վ է պատասխանատու կատարվածի համար:
«2016-ի իրադարձությունների ուսումնասիրությամբ իշխանությունները ցույց տվեցին նման պատասխաններ գտնելու ուղին: Արդյո՞ք նրանք նույնքան եռանդունությունը կդրսևորեն, երբ հակամարտությունն ավարտվի»,- ասաց նա:
tert.am
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34