ARM | RUS |

Մենք մշտապես հետևողական ենք եղել, որ լուծումը հնարավոր է միայն խաղաղ կարգավորմամբ

14.10.20 | 19:46

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ռուսական ՌԲԿ լրատվամիջոցին




Կրակի դադարեցման ռեժիմի պահպանման մասին.



«Իրավիճակը շատ փխրուն է։ [Հոկտեմբերի 10-ի] առավոտից սկսած վերսկսեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները՝ հիմնականում հարավային ուղղությամբ։ Դիվերսիոն խմբի կողմից ներթափանցման փորձ է կատարվել Հադրութ քաղաքի ուղղությամբ․ հարձակմանը ներգրավված է եղել մոտ 200 հոգի։ Ջաբրայիլի ուղղությամբ նրանք մեծաթիվ ուժեր են մարտի նետել՝ փորձելով հասնել գեթ ինչ-որ մի բանի։ Եվ այս ամբողջ ընթացքում չեն դադարել քաղաքների, մասնավորապես՝ Ստեփանակերտի վրա հարվածները։ Ռմբակոծումները շարունակվել են մինչև առավոտ, կիրակի օրը նույնպես այս ամենը շարունակվել է։ Կրակել են նաև այսօր [երկուշաբթի] ամբողջ օրվա ընթացքում»։ «Եթե ամփոփենք, ապա կրակի դադարեցման հետ կապված իրավիճակը միանշանակ չէ, սակայն և ոչ մի դեպքում պետք չէ բաց թողնել այս հնարավորությունը։ Առաջին քայլը կրակի դադարեցումն է մարդասիրական նպատակներով։ Երկար աշխատանքից հետո, Ռուսաստանի գլխավորությամբ ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների ներգրավվածությունից հետո, Ռուսաստանի նախագահի անմիջական ներգրավվածությունից հետո (նրա կողմից հսկայական ջանք է ներդրվել՝ աշխատանքներ իրականացնելու երկու կողմերի՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ) մենք Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կարողացանք հասնել դրան։ Եվ դա կորցնելը շատ վտանգավոր է։ Խորհրդակցություններ են անցկացվում և Կարմիր խաչի, և ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հետ, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Անհրաժեշտ է ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը՝ թույլ չտալով ռազմական գործողությունների վերսկսումը։ Եվ այս առումով վերֆիկացիոն մեխանիզմները մնում են չափազանց կարևոր։




Հետագա քայլերի և վերիֆիկացիայի մասին.


«Ես հիմա շատ զգույշ կլինեմ, քանի որ կարևոր է հասնել դրան։ Այո, քննարկվում է ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման ուղղությամբ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկ խմբի համախագահության շրջանակներում։ Այս համատեքստում Ռուսաստանը իր կողմից նույնպես շատ արդյունավետ դեր է խաղում։ Թե՛ Հայաստանը և թե՛ Արցախը հանդես են եկել և շարունակում են հանդես գալ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատման օգտին, բայց արդեն երկար տարիներ է՝ մենք բախվում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ամրապնդմանն որևիցե մեխանիզմների ներդրման հարցի մերժմանը»։



Ջեբրայիլի շրջանում տիրող իրավիճակի մասին.



«Այսօր տեղին չէ խոսել որևէ վերահսկման մասին։ Եղել է Արցախի պաշտպանական բանակի ուժերի դիրքերի ճեղքում, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հակառակորդ կողմի որևէ հաջողություն կանխելու նպատակով, պաշտպանական ուժերը ետ են մղում հակառակորդին: Կատարվում է դիրքավորում: Այս երկու շաբաթների ընթացքում հակառակորդը գործի է դրել իր ողջ կարողությունը՝ օդուժ, ծանր հրետանի, տանկեր, հետևակ, ԱԹՍ-ներ, և այդ ամենը՝ Թուրքիայի ուղղակի և անվերապահ աջակցության պայմաններում, որը ռազմական սարքավորումներ և տեխնիկա, F-16-եր է մատակարարում, հատկացնում է հրամանատարական կադրեր, օդային կառավարում: Ավելին, Սիրիայից և Լիբիայից արտահանված ահաբեկիչների առկայությունը լիովին փոխում է համատեքստը [հակամարտության]: Սակայն այս երկու շաբաթվա ընթացքում Արցախը ցույց տվեց, թե ինչ է պաշտպանությունը և ինչ է նշանակում պաշտպանել սեփական կյանքը, տունը, հողը, ընտանիքը և պատմական հայրենիքը:


Մոսկվայում հոկտեմբերի 9-ից 10-ի բանակցությունների մասին.



«Բանակցությունները վերաբերում էին շատ բարդ և շատ զգայուն հարցերի: Բազմաթիվ կետեր կային բազմաթիվ տարբերակներով՝ թե հարցերի ինչպիսի շրջանակ կարող ենք ուրվագծել, ինչ հերթականությամբ կարող ենք քայլեր ձեռնարկել: Պահանջվեց 11 ժամ, որպեսզի կարողանանք հասնել այս չորս կետերին, որոնք արտահայտված էին համատեղ հայտարարության մեջ: Եվ այս գործում, կարող եմ ասել, Սերգեյ Լավրովը շատ կարևոր դեր խաղաց: Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի այս փուլում զերծ մնալ մանրամասները մեկնաբանելուց: Հիմա ինձ համար ավելի կարևոր է արդյունքի հասնելը: Կան հարցեր, որոնց շուրջ մենք չունենք որևէ համաձայնություն ադրբեջանական կողմի հետ, բայց ամենակարևորն այն է, որ մենք բոլորս հարցին մոտենանք ամենայն պատասխանատվությամբ, մեր ժողովուրդների առջև պատասխանատվությամբ»:


Բանակցային գործընթացում Արցախի չմասնակցության վերաբերյալ.



«Անհնար է Արցախին բացառել գործընթացից, քանի որ հարցը վերաբերում է հենց Արցախին, այն վերաբերում է նրա բնակչությանը, որն ունի իր ընտրված իշխանությունը: Կան իրողություններ, անկախ նրանից, թե ինչպես են դրանք ներկայացվում ադրբեջանական քարոզչության կողմից: Եվ սա, ի դեպ, ընդունում են բոլորը՝ և՛ համանախագահները, և՛ կողմերը. Արցախն ունի իր ձայնը: Այն, որ Արցախը բանակացային սեղանի շուրջ չէ, չի նշանակում, որ մենք, մեր հերթին, չենք աշխատում նրանց հետ: Բայց եթե ինչ-որ մեկը ենթադրում է, որ մենք զանգում ենք Արցախ և հրամաններ ենք արձակում, ապա նա բացարձակապես չի պատկերացնում Հայաստանի, Արցախի, մեր կյանքի, մեր փոխհարաբերությունների իրողությունը: Մենք չենք կարող հրամաններ տալ Արցախին, այլ միայն կարող ենք աշխատել նրա հետ: Անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ մենք Երևանում կարող ենք որոշել մի բան, պայմանավորվել ինչ-որ բանի շուրջ և դնել սեղանին՝ առանց Արցախի համաձայնության: Ադրբեջանի քարոզչության մեջ Արցախի ներգրավվածության հարցի այդքան սրացման պատճառն այն է, որ նրանց համար շատ կարևոր է ցույց տալ, որ սա «հայ-ադրբեջանական հակամարտություն» է, որտեղ Արցախն ընդհանրապես գոյություն չունի: Բայց իրողություններն այլ են»: Թուրքիայի դերի մասին Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ ենթադրվում է [չնայած նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ], որ կարգավորման գործընթացում կարող է որևէ դեր խաղալ Թուրքիան։ Այո, Թուրքիան արդեն ակտիվ դեր է խաղում տարածաշրջանում։ Բայց դա դրսևորվում է Հարավային Կովկաս ապակայունացնող ագրեսիվ քաղաքականության արտահանմամբ, Ադրբեջանին ագրեսիվ միակողմանի աջակցությամբ և տարածաշրջան զինյալ ահաբեկիչներ ներմուծմամբ։ Մեզ նմանատիպ ակտիվ դերակատարություն բնավ պետք չէ, մենք բացարձակապես չենք կարող այն ընդունել և կամ առավել ևս ողջունել»։



Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ.



«Եթե խոսում եք միջազգային հանրության մասին, ապա Արցախի անկախության ճանաչումն անվտանգության ապահովման կարևոր միջոց է։ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մեր տեսլականը երկարատև, կայուն և ամուր անվտանգության, այնտեղի մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության ապահովումն է: Այս հարցում Երևանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը և ակտիվ մասնակցությունը: Այսօր մենք կանգնած ենք շատ բարդ իրավիճակի առաջ, երբ փաստացիորեն Ադրբեջանը գնում է ռազմական լուծման ճանապարհով, երբ իրենք արդեն իսկ կիրառել են ուժի սպառնալիքը և ուղղակիորեն ուժ են կիրառել՝ այդպիսով մեծ հարված հասցնելով խաղաղ կարգավորման գործընթացին: Արցախի անվտանգության համար արվելու է հնարավոր ամեն բան: Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը հանդիսանում է կարևոր քայլ, գործիք և միջոց անվտանգության ապահովման համար»: Հակամարտության կարգավորման հետագա քայլերի շուրջ. «Մենք մշտապես հետևողական ենք եղել, որ լուծումը հնարավոր է միայն խաղաղ կարգավորմամբ: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, իհարկե, մեծ հարված է խաղաղ գործընթացին: Սակայն ես կարծում եմ, որ մենք բավականաչափ վստահություն ունենք մեր ուժերում և բավականաչափ աջակցություն միջազգային հանրության կողմից՝ խաղաղ կարգավորում հայցելու և պահանջելու համար»:




ՀՀ ԱԳՆ


Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. ԱԳՆ

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները....

14:25

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր գործունեությունը

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր...

14:07

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ ավտոբուսով» ինչ-որ կուսակցական քարոզարշավի են

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ...

13:45

Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են գրանցել

Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են...

13:26

ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի վրա

ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի...

13:07

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է

12:48

Թրամփը հաստատեց, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ

Թրամփը հաստատեց, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի...

12:21

Իրանը փակել է իր օդային տարածքը

Իրանը փակել է իր օդային տարածքը

12:04

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության...

22:15

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն Տեր-Պետրոսյան

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն...

22:01

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

21:45

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների հարցը

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան...

21:21

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

21:04

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի ունեցել

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի...

20:34

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ Մխիթարյան

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ...

20:15

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

19:45

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ և դժվարանցանելի ճանապարհներ...

19:29

«Յուրաքանչյուր ձայն կարևոր է». Եվրոպայի 2025-ի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում առաջադրվել է Համլետ Մանուկյանը

«Յուրաքանչյուր ձայն կարևոր է». Եվրոպայի 2025-ի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում...

19:03

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 27-ին

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 27-ին

09:48

19-ամյա զինվորի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում

19-ամյա զինվորի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի...

09:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44