Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը համապատասխան դիմումի դեպքում կկարողանա խաղաղապահ ուժեր ներգրավել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության ապահովման գործողություններում՝ միայն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ և միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից համապատասխան մանդատ ստանալու դեպքում:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ պատասխանելով համապատասան հարցին: Վերջինս հավելել է, որ այդ որոշման համար պետք է լինի նաև բոլոր հակամարտող կողմերի համաձայնությունը:
Նա նաև հիշատակել է ՀԱԿՊ խաղաղապահ գործունեության մասին 2007 թվականին կնքված համաձայնագիրը: Նրա խոսքով՝ խաղաղապահ գործունեության ծավալման մասին որոշումը կազմակերպության անդամ երկրների տարածքում ընդունվում է ՀԱԿՊ հավաքական անվտանգության խորհրդի կողմից:
ՀԱՊԿ կազմում չընդգրկված երկրի տարածքում գործողության անցկացման դեպքում նույնպես պահանջվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը:
«Որոշումն ընդունվում է հաշվի առնելով անդամ պետությունների ազգային օրենսդրությունը՝ պետության պաշտոնական դիմումի հիման վրա իր տարածքում խաղաղապահ գործունեություն իրականացնելու համար»,- ընդգծել է Զայնետդինովը:
Ընդգծվում է, որ հակամարտության գոտում ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման համար անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ի կողմից հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01