«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար պայքարը թեժանում է. արդեն առաջ են քաշվում կոնկրետ դատավորների անուններ, որոնք էլ կռիվ են տալու Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ անդամների և, առհասարակ, դատավորների զգալի մասի նախընտրած թեկնածուն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանն է: Վերջինս նախկին դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է, որը հանդիսացել է 2008 թվականի «Մարտի 1»-ի մի շարք գործերով մեղադրող դատախազը, և դատական համակարգը ամեն ինչ անում է, որ ԲԴԽ-ն անցկացնի Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը: Սակայն դատական համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարն էլ իր մտերիմ անձին է ցանկանում անցկացնել և նշանակել Վճռաբեկ դատարանի նախագահ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ցանկանում է այդ պաշտոնում տեսնել ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Գոռ Հակոբյանին: Սակայն դատական համակարգում խոսակցություններ կան՝ չի բացառվում, որ, վերոնշյալ դատավորներից բացի, այլ դատավորներ ևս առաջադրվեն Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Սակայն բոլոր թեկնածուներին դեռևս մեծ փորձություն է սպասվում ՀՀ Ազգային ժողովում»։ Մանրամասները թերթի այսօրվա համարում:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03