«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից կարելի է տեսնել, որ Ադրբեջանի գործողությունները, որոնք պարունակում են առնվազն երեք տիպի հանցագործություն, դրվում են մի կողմ, այնինչ այսպիսի դեպքերում պահանջվում է պարզ ու շիտակ դիրքորոշում»։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Ըստ նրա՝ պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները սանձող քայլեր ձեռնարկեն, անդամ պետությունները պետք է նաև սահմանեն պատժամիջոցներ Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ։
«Մենք այսօր տեսնում ենք, որ համանախագահները տեղի են տալիս բիրտ ուժին, անմարդկային և ագրեսիվ գործողություններին, որոնք իրականացնում են Ադրբեջանը, Թուրքիան։ Չնայած սրան՝ պիտի արձանագրենք, որ ամեն ինչ առջևում է, այն, ինչ չի արվել տարիներ շարունակ, պիտի արվի, հույսը պիտի դնենք մեր բանակի վրա, բայց չմոռանանք, որ դիվանագիտական դաշտում ևս պիտի հզոր զենքեր դրվեն»,-ասաց նա։
Անդրադառնալով բանակցությունների վերաբերյալ ՀՀ վարչապետի և ՌԴ արտգործնախարարի հայտարարություններին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դրանք նորություն չեն, քանի որ «Մադրիդյան պիղծ սկզբունքների» համատեքստում են, պարզապես այժմ Ադրբեջանի դիրքորոշումը ավելի է կոշտացել է, եթե նախկինում քննարկվում էր տարածքների հանձնումը կարգավիճակի դիմաց, հիմա խոսում են խաղաղության դիմաց տարածքների հանձնման մասին։
Ինչ վերաբերում է հարցին, երբ ՌԴ-ն առավել ակտիվ կմիջամտի, ապա Լարիսա Ալավերդյանն ասաց, որ միայն այն դեպքում, երբ պատերազմական գործողություններ կլինեն ՀՀ տարածքում։
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
15:57 24.06.25
21:53 24.06.25
12:43 23.06.25
16:45 23.06.25
09:39 23.06.25
15:25 23.06.25
11:21 24.06.25
10:03 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03