Ադրբեջանն ահաբեկիչների հետ իր համագործակցությունը սկսել է Ղարաբաղյան դեռ առաջին պատերազմում՝ 1992-1994 թթ-ին: Ասուլիսում այս մասին ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:
Հարությունյանը նկատեց, որ ադրբեջանա-թուրքական քարոզչական մեքենան փորձում է միջազգային հանրությանը ապակողմնորոշել և ներկայացնել, թե իբր ԼՂ-ի դեմ ռազմական գործողություններում չկա թուրքական մասնակցություն, չկան վարձկաններ, որոնք բերվում են հակամարտության գոտի, չեն թիրախավորվում եկեղեցիները և քաղաքացիական օբյեկտները: Սակայն, նրա խոսքով, Մինսկի խմբի համանախագահ պետություններում այլ բան են ասում:
«Ռուսաստանի արտաքին հետախուզության պետը ներկայացրեց, որ կան վարձկան ահաբեկիչներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: ՌԴ նախագահը, Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց ունենալով, մտավախություն հայտնեց այդ մասով, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նույն տիպի ելույթ ունենալով դա ներկայացրեց, նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիային մեղադրեց, որ Թուրքիան այդ վարձկաններով ապահովում է Ադրբեջանին»,-ասաց Հարությունյանը:
Նա նկատեց, որ այդ մասին են խոսում նաև այլ պետություններ՝ Ավստրիան, Հունաստանը: Կան ապացույցներ, բայց հակառակորդը փորձում է դրանք հերքել:
«Ադրբեջանն այդ հանցագործների, ահաբեկիչների հետ իր համագործակցությունը սկսել է դեռ Ղարաբաղյան առաջին պատերազմում՝ 1992-1994 թթ»,-ասաց Հարությունյանը:
Նա ցույց տվեց ապացուցող փաստաթուղթը: «Ադրբեջանի այսօրվա գենշտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը ստորագրել է մի փաստաթուղթ, որի համաձայն 520 հոգի ներգրավվում են Ադրբեջանի զորամասերից մեկում և մասնակցում մարտական գործողություններին: Դրանից հետո կա հրաման, որ զորակոչեն պահեստազորից սպաներին, որոնք տիրապետում են ֆարսի լեզվին: Կան կոնկրետ այդ 15 հոգու ազգանունները, որոնց զորակոչելու էին: Սա խոսում է այն մասին, որ ահաբեկիչների հետ համագործակցության ճանապարհն Ադրբեջանը բացել է դեռ 1992-ին և այսօր շարունակում է այդ գործողությունները՝ ներգրավելով նրանց տարածաշրջան»,-ասաց Հարությունյանը:
Նա շեշտեց, որ դա սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի պետությունների համար: Դրա մասին հայտարարել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01