Թուրքիայի միջամտությունը տարածաշրջանային հակամարտություններին բորբոքել է ազգայնական գաղափարներն ու տեղ չի թողել խաղաղության և ժողովրդավարության համար: Այս մասին նշել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որի հեղինակած հոդվածը հրապարակվել է The New York Times-ում:
«Լեռնային Ղարաբաղում տասնամյակներ պահպանվող հարաբերական զինադադարից հետո վերսկսվել են մարտերը՝ հանգեցնելով քաղաքացիական կառույցների ավերման և հազարավոր զոհերի ու վիրավորների: Այս պատերազմում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, և նախագահ Էրդողանն անտեսում է հրադադարի միջազգային կոչերը: Նա Ադրբեջանին ապահովում է պաշտպանական տեխնոլոգիաներով, անօդաչուներով և քարոզչամեքենայով»,- ասվում է հոդվածում:
Փայլանը շեշտել է, որ թուրքական ռազմավարությունը համապատասխանում է Էրդողանի կառավարության որոշմանը՝ ուղղված երկրի ռազմական ներկայությունն արտասահմանում ընդլայնելուն, ինչպես օրինակ՝ Սիրիայում, Լիբիայում և արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում:
Հայազգի գործիչը նշել է նաև, որ ինքն իր վրա է զգացել թուրքական ղեկավարության դիրքորոշումը. լինելով հայ և քրդամետ կուսակցության անդամ՝ հաճախ ենթարկվել է սպառնալիքների ցանկացած հարցի շուրջ իր ձայնը բարձրացնելու համար, ինչպես օրինակ՝ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ:
«Ռազմատենչ ազգայնականությունը և ավտորիտարիզմը չեն կարող լուծել մեր ներքին խնդիրները, ոչ էլ օգնել տարածաշրջանին: Թուրքիան պետք է խրախուսի կողմերին վերադառնալ խաղաղ բանակցությունների և երկարատև լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Սակայն ես միամիտ չեմ և գիտեմ, որ միայն ժողովրդավար Թուրքիան կարող է օգնել կայունացնել տարածաշրջանը և գործել որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ»,- եզրափակել է Փայլանը հոդվածում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01