ԼՂ հակամարտությունն իր արձագանքն է ստանում ԱՄՆ-ում: Վաշինգտոնի արձագանքին են անդրադառնում ամերիկացի վերլուծաբաններն ու քաղաքական դաշտը։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն WSB Atlanta-ի եթերում նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի միայն խաղաղ ճանապարհով առանց ռազմական բախման և երրորդ երկրների միջամտության՝ ընդգծելով Թոuրքիայի ներգրավվածությունն Ադրբեջանի օգտին: Պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ «հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից ու նրանք կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն հասկանալ այդ իսկապես պատմական և բարդ խնդիրը»: Հակամարտության բռնկումից ի վեր Վաշինգտոնը տարբեր առիթներով և մակարդակներով, ներառյալ ԱՄՆ նախահագ Դոնալդ Թրամփին, Մինսկի Խմբի համանախագահների շրջանակում և առանձին հանդես է եկել կրակի անհապաղ դադարեցման և բանակցությունների վերսկսման կոչերով: Խնդրին անդրադարձել է նաև Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ով իր հայտարարության մեջ կոչ է արել վարչակազմին առավելագույն ներգրավածություն ունենալ եվրոպացի գործընկերների հետ հակամարտության դե-էսկալացիայի և բանակցությունների վերսկսման համար: Թրամփի վարչակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու ջանքերը, իսկ Հայաստանին՝ որ ԼՂ շուրջ տարածքները չեն կարող անվերջ օկուպացված մնալ, և հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն լուրջ բանակցություններ՝ հակամարտության տևական կարգավորման համար, ասել է Բայդենը՝ Թուրքիայի գործողությունները որակելով անպատասխանատու: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչության նախկին խոսնակ, վերլուծաբան Հագալ Շեմալին իր հերթին հիասթափություն է հայտնում գործող վարչակազմի արձագանքի կապակցությամբ: Նրա կարծիքով վարչակազմը պետք է հստակ ուղերձ հղի Թուրքիայի նախագահ Էրդողանին վերջինիս այստեղ գործողությունների վերաբերյալ: Շամալին քննադատում է նաև փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որն ըստ նրա, նշելով գրավյալ տարածքները հաշվի չի առնում հայկական կողմի անվտանգության հետ կապված մտավախությունները: Մատնանշելով կոնգրեսական Շերմանի առաջարկը Ադրբեջանի հանդեպ Մագնիցկու ակտ կիրառելու մասին՝ նա գտնում է, որ Վաշինգտոնը պետք է պատժամիջոցներ կիրառի հակամարտություն հրահրած Ադրբեջանի ղեկավարների հանդեպ, դադարեցնի ռազմական որևէ տեսակի համագործակցությունն ու օժանդակությունը Բաքվին, ինչպես նաև զինամթերքի վաճառքը: «Այդպիսի քայլերն, անկասկած, կարող են բարձրաձայնել նաև Թուրքիայի ներգրավվածության հետ կապված հարցերը և սահմանափակել վերջինիս գործողությունները ոչ միայն ԼՂ հարցում, այլև գլոբալ Թուրքիայի վարքագծի համատեքստում»,- ասում է Շեմալին: ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն կարևրում է ԱՄՆ ակտիվ դիվանագիտական դերը վերջին տասնամյակներում հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նա ընդգծում է, որ ԱՄՆ կարևրո կապեր ունի երկու կողմերի հետ. Ադրբեջանի հետ համագործակցում է էներգակիրների հարցում, իսկ Հայաստանի պարագայում, ըստ նրա, կարևոր տեղ է զբաղեցնում ամերիկահայ համայնքը: Ըստ Քավանոյի, այսօր աշխարհում առկա բազմաթիվ խնդիրներ, ներառյալ կորոնավիրուսը, ԱՄՆ ընտրությունները, Սիրիայի ճգնաժամը, Բելառուսը և այլ հարցեր, իրենց վրա են կենտրոնացնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ ԱՄՆ, ՌԴ ու Ֆրանսիայի ողջ ուշադրությունը, սակայն նա ընդգծում է ՄԽ շրջանակում զինադադարի հաստատման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Իսկ մինչ այդ ԼՂ հակամարտությունը շարունակում է բարձրաձայնվել ամերիկյան քաղաքական տարբեր ամբիոններում: Ամերիրիկահայ և ամերիկաադրբեջանցի համայքները բողոքի ցույցեր են անցկացնում Սպիիտակ տան և Կոնգրեսի առջև: ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հանձնախմբի կոնգրեսականներն առաջ են քաշել կոնգրեսական Սփիեռի հեղինակությամբ բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումն ու Թուրքիայի գործունեությունը, ներառյալ սիրիացի զինյալների փոխադրումն Ադրբեջան, որը հերքում է Անկարան: ԱՄՆ դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը Սենատի 11 այլ դեմոկրատ անդամների հետ պետքարտուղար Պոմպեոյին ուղղված նամակում կոչ են արել վարչակազմին անմիջապես դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունն Ադրբեջանին և հորդորել Պոմպեոյին անհապաղ ուղիղ երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի, Թուրքիայի և ՀՀ ղեկավարների հետ՝ հրադադարի ռեժիմի հաստատման և բանակցությունների վերսկսման համար: Իրենց հերթին, հանրապետական սենատորներ Մարկո Ռուբիոն, Ջիմ Ռիշը, Ռոբ Պորտմանը և Ռոն Ջոնսոնը տարածել են հայտարարություն, ուր մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ, կոչ արել կողմերին վերջ դնել ռազմական գործողություններին, իսկ հակամարտության մեջ ներգրավված տարածաշրջանային տերություններին՝ դադարեցնել ագրեսիվ հրահրող գործունեությունը:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01