ՀԱՊԿ-ն նախատեսում է մինչև տարվա վերջ ավարտել անհրաժեշտ իրավական աշխատանքը Միավորված ազգերի կազմակերպությունում իր խաղաղապահներին ներառելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «ԲԵԼՏԱ»-ն, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի զարգացման հեռանկարային ուղղություններից մեկը նրանց մասնակցությունն է ՄԱԿ -ի հովանու ներքո իրականացվող գործողություններին:
«Մեծ աշխատանք է կատարվել ՄԱԿ-ի քարտուղարության ստորաբաժանումների կողմից: Մենք այնտեղ աջակցություն ենք ստացել: Այժմ աշխատանքներ են տարվում մեր օրենսդրությունը միջազգային կազմակերպության չափանիշներին համապատասխան շտկելու ուղղությամբ: Կարծում եմ ՝ այս տարի կավարտենք իրավական աշխատանքը և հաջորդ տարի կսկսենք բանակցությունները ՄԱԿ-ում մեր խաղաղապահներին ընդգրկելու հարցի շուրջ»,- ասել է Զասը:
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր նպատակը միջազգային խաղաղության եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն ու պահպանումն է ոչ թե ռազմական, այլ քաղաքական միջոցներով: Դրա համար կան լավ պատրաստված ստորաբաժանումներ, որոնք կարող են լուծել խաղաղապահական խնդիրներ, պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի զսպման, բանակցային գործընթացի մեկնարկի և ընդհանուր առմամբ խաղաղության հաստատման համար:
«Մեզ մոտ մշակվել է խաղաղապահ գործողությունների անցկացման համար անհրաժեշտ ողջ իրավական բազան և ձևավորվել են համապատասխան ուժեր և միջոցներ: ՀԱՊԿ-ում խաղաղապահ ուժերի ընդհանուր թվաքանակը կազմում է 3,6 հազար մարդ մասնակից երկրներից: Նրանք լավ պատրաստված են, այդ ստորաբաժանումների զինծառայողների մեծ մասը խաղաղապահ գործողություններին մասնակցելու փորձ ունեն», – հավելել է Ստանիսլավ Զասը :
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաեւ ընդգծել է, որ այժմ օրակարգում դրված չէ ՀԱՊԿ խաղաղապահների ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընդգրկելու հարցը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34