Եվրախորհրդարանն ուրբաթ օրը Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակ է սահմանել հետաքննող լրագրության ոլորտում՝ ի հիշատակ մալթացի լրագրողի, որը սպանվել էր ուղիղ երեք տարի առաջ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը: «Դաֆնա Կարուանա Գալիցիայի մրցանակը, որպես ազատ մամուլի կարևորության մասին հիշեցում, ընդգծում է այն կարևոր դերը, որը լրագրողները խաղում են մեր ժողովրդավարությունը պահպանելու գործում: Այս մրցանակը նախատեսված է օգնելու լրագրողներին՝ իրենց կարևոր և հաճախ վտանգավոր աշխատանքում»,- ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Հեյդե Հաուտալան: Լրագրողի հետաքննությունների թեմաներն էին՝ կոռուպցիան կառավարություններում, փողերի լվացումը, բիզնեսի և կազմակերպված հանցավորության կապը: Նա գրել է Պանամայի փաստաթղթերի մասին: 2016 թվականին նա մեղադրեց վարչապետ Ջոզեֆ Մուսկատին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կոռուպցիոն կապեր ունենալու մեջ: Կարուանա Գալիցիան սպանվեց 2017-ի հոկտեմբերի 16-ին, երբ նրա մեքենան պայթեցվել էր: Իշխանությունների կողմից նրա սպանության հետաքննության վերաբերյալ հասարակության վրդովմունքը ի վերջո հանգեցրեց վարչապետ Մուսկատի պաշտոնանկությանը: 20,000 եվրո կանխիկ բաղադրիչ ունեցող ամենամյա մրցանակը 2021-ի հոկտեմբերից կտրվի ԵՄ լրագրողներին կամ լրագրողների խմբերին: Թեկնածուներն ու դափնեկիրները կընտրվեն անկախ հանձնաժողովի կողմից:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01