«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն «անհիմն ու անհեթեթ» է որակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքներն առ այն, թե նա Լեռնային Ղարաբաղին զենք է մատակարարել։ Կարապետյանը հիշեցրել է, որ նա մշտապես տարածաշրջանում խաղաղության հաստատման կոչեր է արել, գրում է armeniasputnik.am կայքը։
«Ադրբեջանի նախագահի մեղադրանքներն արմատապես անհիմն են ու անհեթեթ, դա բացարձակ կեղծ լուր է: Անչափ մտահոգիչ է այն, որ այդպիսի հայտարարությունները հնչում են նման բարձր մակարդակով: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես մշտապես Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման կոչեր եմ արել ինչպես խոսքով, այնպես էլ գործով»,- նշել է գործարարը:
Կարապետյանը հավելել է նաև, որ այն մարդկանցից է, որոնք տարածաշրջանում սոցիալական օբյեկտներ են կառուցել։
«Ի դեպ, մենք ենք կառուցել այն հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները և եկեղեցիները, որոնք այսօր ռմբակոծում է ադրբեջանական բանակը՝ չխնայելով անգամ խաղաղ բնակիչներին: Եվս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել իմ դիրքորոշումը. այս խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և Ռուսաստանի միջնոդությամբ է հնարավոր լուծել»,- ընդգծել է Կարապետյանը և հավելել, որ շարունակելու է աջակցել Հայաստանին։
«Կուզենայի շեշտել նաև, որ միշտ աջակցել եմ և աջակցելու եմ հայ ժողովրդին և հետագայում էլ մտադիր եմ շարունակել տարածաշրջանում բացառապես հումանիտար և սոցիալական ծրագրերի իրականացումը»,- եզրափակել է գործարարը։
Հիշեցենք, որ ավելի վաղ Իլհամ Ալիևը հայ մեծահարուստներին, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին, մեղադրել էր քաղաքացիական ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զենք տեղափոխելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախ։
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
11:35
15:57 24.06.25
21:53 24.06.25
11:21 24.06.25
15:33 24.06.25
14:47 24.06.25
14:19 24.06.25
12:22 24.06.25
11:35 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03