Պատերազմի սկզբից թշնամին սկսեց նաեւ մեր տարածքում հատկապես ԱԹՍ-ներով փորձեց հանրության ուշադրությունը գրավել, որոշ տեղերում իրականացնել նաեւ հրթիռակոծություններ, որի հետեւանքով ունեցանք զոհ եւ երկու վիրավոր,վերջերս էլ 14-ամյա Նարեկը վիրավորվեց հերթական խոցման հետեւանքով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մարզում վնասվել է 40 առանձնատուն, երկու դպրոց: մեծ Մասրիկում խոցման հետեւանքով ոչ միայն ամբողջովին տունը փլուզվեց, այլեւ գազատարը վնասվեց, որից հրդեհ էր բռնկվել: Բազմաթիվ դաշտային տարածքներում կան հրետակոծություններ, որը բերում է նրան, որ նաեւ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու խնդիր է առաջացել: Ընդհանուր առմամբ, մարզի բնակչությունը հենց առաջին օրից բավական լավ սկսել է նաեւ սովորել Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններին եւ բավական լավ քաղաքացիական պաշտպանության է անցել: Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ, եւ դա միայն Վարդենիսի տարածաշրջանում չէ, ԱԹՍ-ներ խոցվել են նաեւ Մարտունու եւ Գավառի տարածաշրջաններում»,-ասաց նա: Սանոսյանը տեղեկացրեց նաեւ, որ Մարտունու հիվանդանոցն արդեն գործում է որպես զինվորական հոսպիտալ: Իր խոսքի վերջում նա հերոսական մի դրվագ պատմեց՝ նշելով, որ Գեւորգ անունով երիտասարդը զինկոմիսարիատում թաքցրել է փաստը, որ ձեռքը դաստակից չկա, եւ ձեռքը գրպանում պահած հասել է մինչեւ ռազմաճակատ ու հիմա էլ ճակատում է, զինվորների կողքին:
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
15:57 24.06.25
21:53 24.06.25
12:43 23.06.25
16:45 23.06.25
09:39 23.06.25
15:25 23.06.25
11:21 24.06.25
10:03 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03