Մեր հաղթանակը հաստատ գալու է, որովհետեւ մարդիկ թաքցնում են իրենց տարիքը, ֆիզիկական վիճակը, որպեսզի կամավորագրվեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ես քաղաքում ամեն օր հանդիպում եմ տղաների, նաեւ աղջիկների, որոնք խնդրում են, որ զինվորագրենք իրենց: Ժամանակին չեն ծառայել տարբեր պատճառներով, բայց հիմա շատ են ուզում, գնում են զինկոմիսարիատներ, օրենքը թույլ չի տալիս, մերժվում են: Ամեն անգամ ինձ խնդրում են՝ ինչպե՞ս անենք, որ գնանք ճակատ, որ զենք բռնել սովորենք: Մենք չենք կարող այսքանից հետո չհաղթել: Մենք պարտավոր ենք հաղթել ու հաղթելու ենք»,-ասաց նա:
Անդրադառնալով հակաօդային պաշտպանության մասով ՀԱՊԿ-ին դիմելու վերաբերյալ հարցին, Արծրուն Հովհաննիսյանը նախ ասաց, որ քաղաքական հարցերին չի անդրադառնալու, ապա հավելեց.
«Մենք մեր ՀՕՊ-ի հարցերը այս պահին լուծում ենք: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք ինքներս ենք մեր կռիվը մղելու, մեր հողը պաշտպանելու: Մեզ կարող են օգնել մեր ընկերները, դաշնակիցները, բայց մեր փոխարեն չեն կռվելու»: Հարցին, թե ինչու հայկական կողմը չի ուզում վերջակետ դնել պատերազմին՝ հստակ, հուժկու կետային հարվածներ հասցնելով հակառակորդի ռազմական կենսական կետերին ու ենթակառուցվածքներին, ՊՆ ներկայացուցիչն արձագանքեց.
«Ձեզ ինչի՞ է թվում, որ ինչ-որ հարվածից հետո Ադրբեջանը պետք է դադարեցնի պատերազմը: Մենք մեր չափորոշիչներով ենք մտածում, որ եթե ազդենք այս կետի վրա, պատերազմը կավարտվի: Բայց դիմացինն այդպես չի մտածում, դիմադինը միգուցե իր զորքի 99 տոկոսն էլ կորցնի, ենթակառուցվածքներ կորցնի, բայց միեւնույն է, հանուն իր սեփական իշխանության կանգ չառնի»:
News.am
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44