Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագահ հավակնությունները բազմազան են: Միջերկրական ծովում գազ որոնելուց մինչեւ Լիբիայի «նավթային կիսալուսինը» ստանալը, միջամտելը Լեռնային Ղարաբաղի հայկական տարածաշրջանում, ադրբեջանական նավթի ծարավն ու խարդախություններն Իրաքում եւ Սիրիայում: Նրա ծարավը դարձել է ռազմատենչ քաղաքականության պատճառ: Թուրքիան վիճում է եւ թշնամիներ ձեռքբերում, խաղում չարամիտ դեր Սիրիայում, Լիբիայում, Եմենում, Սոմալիում եւ անգամ Հայաստանում, գրում է Asharq Al-Awsat-ը: «Էրդողանը բացել է մի քանի ռազմաճակատ՝ ներքաշելով Թուրքիային Իրաքում քրդերի վրա հարձակումների միջոցով, ինչպես նաեւ Սիրիայում եւ Լիբիայում, մինչեւ «Մուսուլման եղբայրներին» աջակցելն ու Մերձավոր Արեւելքի մեծ մասը վերահսկելու հարցում նրանց հրանավորություն տալու փորձերը: Թուրքիայի զարհուրելի միջամտությունն ուժգնացել է Եգիպտոսում «Եղբայրության» անկումից հետո՝ հասցնելով կործանիչ հարված Մերձավոր Արեւելքում վերահսկողություն սահմանելու եւ արդյունքում Օսմանյան երկրորդ կայսրությունը կյանքի կոչելու թուրքական ծրագրերին: Թեթեւամտության եւ քաղաքական անարգանքի պատճառով Էրդողանը քայքայել է Թուրքիայի տնտեսությունը՝ բացելով ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ռազմաճակատներ խոշոր արաբական եւ իսլամական, մասնավորապես, սունիթական պետությունների, հատկապես, Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի դեմ: Թուրքիայի անհույս փորձերն այնպիսի դերակատարում ունենալու ուղղությամբ, որը նրա ուժերից վեր է, հասցրել են նրան Եմեն եւ Սոմալի, մինչդեռ Էրդողանի պարտությունն ու կորուստները գրեթե կործանիչ են Թուրքիայի բյուջեի համար: Արցախը, ինչպես անվանում են Հայաստանում, հայտնի է նաեւ որպես Լեռնային Ղարաբաղ, որը լեռնային շրջան է, որի մի մասը գտնվում է Հարավային Կովկասում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 95 տոկոսը, հայեր են: Հայաստանն ու Ադրբեջանը պայքարում են վիճելի շրջանի համար Խորհրդային Միության փլուզումից հետո. մի քանի փորձ է արվել լարվածությունը կրճատելու եւ խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ: Սակայն Թուրքիայի միջամտությունը ձախողել է բոլոր փորձերը: Էրդողանը, ով սատարում է Ադրբեջանին, ասել է, որ «Թուրքիան առանց հապաղելու դեմ հանդես կգա ցանկացած հարձակման Ադրբեջանի իրավունքների եւ հողերի վրա»: Թուրքիայի միջամտությունը նավթով հարուստ Ադրբեջանին սատարելու հարցում պատերազմի պատճառ դարձավ տարածաշրջանում, հատկապես` հաշվի առնելով պատմական թշնամանքը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ` Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացված Ցեղասպանության պատճառով: Կովկասյան նավթի նկատմամբ Թուրքիայի հավակնությունները, ամենայն հավանականությամբ, Անկարայի` Բաքվին սատարելու եւ հակամարտությանը դրա միջամտության իրական պատճառն են: Հաղորդումների հիման վրա, որոնք հաստատում են, Թուրքիան սիրիացի վարձկանների է տեղափոխել Լիբիայից Լեռնային Ղարաբաղ, ՀՀ վարչապետը Թուրքիային մեղադրեց հակամարտությանն անմիջական միջամտության եւ Ադրբեջան կործանիչների ու անօդաչու սարքերի ուղարկման եւ տեղափոխման մեջ: Էրդողանը ձգտում է վերստեղծել երկրորդ Օսմանյան կայսրությունը Կովկասում եւ կրկնել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի միջամտությունն Ադրբեջանի օգտին չի կարող ամրապնդել կայունությունը տարածաշրջանում: Դա կբարդացնի իրավիճակը, ինչպես շեշտել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, ով հայտարարել էր, որ «Թուրքիայի ռազմական միջամտությունը կարող է սրել ևեւմիջազգայնացնել հակամարտությունը»: Իրականում Թուրքիան սաբոտաժի ենթարկեց հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր փորձերը: Մի քանի ճակատներում Էրդողանը պայքար է մղում նավթի համար` ցույց տալով, թե որքան է Թուրքիայի նախագահն ագահ այդ հարցում: Նա խլեց նավթը Սիրիայից, ամենացածր գնով գնում էր այն ԻՊ-ից եւ փորձում էր գողանալ Լիբիայից եւ Միջերկրական ծովի երկրներից` զվարճահնար քարտեզներ նկարելով եւ ստեղծելով` առանց պատմությունն ու աշխարհագրությունը հաշվի առնելու: Սակայն նա շանսեր չունի... Իրականությունը շուտով կգերազանցի նրա ագահ նկրտումները»:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34