Եվրամիությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հումանիտար հրադադարի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդական ջանքերից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների համակարգմամբ: Այդ մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելի հայտարարություն մեջ:
«ԵՄ-ն ցավում է, որ խախտումները (հրադադարի,-խմբ.) շարունակվում են, եւ հաղորդվում է Լեռնային Ղարաբաղում եւ դրա շրջակայքում ռազմական գործողությունների մասին: Դա հանգեցնում է էլ ավելի մեծ տանջանքների քաղաքացիական բնակչության շրջանում: Դա սրում է հակամարտությունը պետությունների եւ համապատասխան հասարակությունների միջեւ՝ էլ ավելի բարդացնելով վերքերի բուժումը: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն զգացել է չափազանց մեծ տանջանքներ: Ընդհանուր առմամբ հակամարտությունը հանգեցրել է մեծաթիվ եւ անթույլատրելի զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում: ԵՄ-ն խստորեն դատապարտում է այդպիսի բոլոր հարձակումները՝ անկախ դրանց ծագման վայրից: Ես քիչ առաջ զանգահարել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին, որպեսզի համոզեմ նրանց, որ հրադադարը պետք է խստորեն պահպանվի երկու կողմերի դեպքում: Ես նաեւ ընդգծել եմ, որ խաղաղ բնակիչների ուղղությամբ հարձակումները պետք է անհապաղ դադարեն: Դրանք չի կարելի արդարացնել: Ես կրկնել եմ, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կողմերին եւ ԵԱՀԿ-ին հակամարտության վաղաժամ կարգավորման հարցում»:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01