Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Թուրքիա այցը ցույց տվեց, որ Կիեւը պատրաստ է Անկարայի հետ խորացված ռազմական ինտեգրման: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության տվյալներով՝ անցած շաբաթ Թուրքիայի հետ կնքվել է փաստաթղթերի փաթեթ, որը թուրքական ընկերություններին հնարավորություն է տալիս ուկրաինական պաշտպանության հետ մասնակցել հեռանկարային սպառազինության եւ մարտական տեխնիկայի արտադրությանն ու մշակմանը: Անկարայում Զելենսկին հայտարարեց, որ Կիեւը հույս ունի համագործակցել սեւծովյան գործընկերոջ հետ ՀՕՊ համակարգի զարգացման, ԱԹՍ-ների եւ նավերի արտադրման հարցում, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: Հարվածային ԱԹՍ-ների ծրագրերի համատեղ զարգացումը նման ռազմատեխնիկական համագործակցության ամենահեռանկարային ուղղությունն է: Ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի կողմից կիրառվող թուրքական Bayraktar TB2 դրոնները արդյունավետություն են ցուցաբերում: Ուկրաինացի քաղաքական գործիչների գնահատմամբ՝ դրանք կարող են կիրառվել նաեւ Դոնբասում եւ Ղրիմում «տարածքային ամբողջականության վերականգնման հարցով գործողություններում»: Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Եվգենի Դոբրյակը կարծում է, որ «եթե թուրք-ուկրաինական համագործակցությունը հասնի ԱԹՍ-ների մատակարարմանը, ապա նրանք ազատ կարող են հայտնվել Դոնբասի երկնքում»: Դոբրյակը կարծում է, որ այդ դեպքում «Ռուսաստանը մի կողմ չի քաշվի ու կտեղակայի իր ՀՕՊ համակարգերը»: Իսկ Ղրիմի մասով ասելիք չկա. այն պատկանում է Ռուսաստանին, եւ այնտեղ արդեն վաղուց երկինքը հսկում են ժամանակակից Ս-400 համալիրները: Սակայն Ուկրաինայի կողմից սպառնալիք կա, եւ նրան, ինչպես պարզվեց, աջակցում է Թուրքիան: 2019 թվականին Ուկրաինան թուրքական Baykar Makina ընկերությունից գնել է հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ներ: Դրանք փորձարկվել են, սակայն Դոնբասում չեն կիրառվել: Իսկ 2020 թվականի հոկտեմբերին «Ուկրսպեցէքսպորտ» ընկերության գործադիր տնօրեն Վադիմ Նոզդրյան հայտնել է, որ Ուկրաինան մտադիր է Թուրքիայից եւս 48 հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ներ գնել եւ սկսել դրանց համատեղ արտադրությունը: Միեւնույն ժամանակ, մի շարք գործոններ խոսում են այն մասին, որ թուրք-ուկրաինական դրոնները կունենան լավագույն տակտիկական-տեխնիկական բնութագրերը, քան Bayraktar TB2 դրոնը: Մասնավորապես, թուրքական հեռանկարային ԱԹՍ-ների վրա ծրագրվում է օգտագործել ուկրաինական շարժիչներ: Եվ նման փորձ արդեն եղել է. Կիեւն ու Անկարան արդեն մի քանի տարի է՝ համագործակցում են հարվածային դրոնների արտադրության հարցում, սակայն այդ մասին չի հրապարակվում: 2019 թվականի օգոստոսին սոցցանցերում ցուցադրվեցին Bayraktar TB2-ից առավել հզոր դրոնի՝ Bayraktar Akıncı-ի փորձարկումները. դրանց վրա տեղադրվել էին ուկրաինական АИ-450С շարժիչներ: Այն կարող է օդում մնալ մի ամբողջ օր: Դրա որոշ տակտիկական-տեխնիկական բնութագրեր (բարձրություն, ժամանակ եւ կիրառման հեռահարություն) հնարավորություն են տալիս անհասանելի դառնալ թշնամու ՀՕՊ միջոցներից: «Նկատենք, որ Ռուսաստանը եւս հարվածային ռազմավարական եւ օպերատիվ-տակտիկական ԱԹՍ-ներ է մշակում: Սակայն զանգվածային արտադրություն եւ կիրառում չի նկատվում: Իսկ թուրքական Bayraktar TB2-ն արդեն դրսեւորվել է իրեն ոչ միայն ղարաբաղյան հակամարտությունում, այլ նաեւ Սիրիայում եւ Լիբիայում մարտական գործողությունների ժամանակ: Եվ մի շարք դեպքերում թուրքական ԱԹՍ-ների կիրառումը գնահատվել է որպես հակազդեցություն ռուսական շահերին այդ երկրներում հակամարտության գոտիներում»,-պարբերականին ասել է ռազմական փորձագետ, գնդապետ Վլադիմիր Պոպովը: «Ուկրաինային դիտարկում ենք որպես մեր տարածաշրջանի անվտանգության եւ կայունության առումով առանցքային երկիր: Եվ այդ առումով մենք միշտ աջակցել ենք, աջակցում ենք եւ կաջակցենք Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ներառյալ՝ Ղրիմը: Թուրքիան չի ճանաչել եւ չի ճանաչի Ղրիմի անեքսիան»,-Ստամբուլում Զելենսկիի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Էրդողանը: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրանք նաեւ ընդգծել են երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան, մասնավորապես, պաշտպանական եւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացումը: «Այդ հայտարարությունը կարելի է դիտարկել որպես հակառուսական: Ի՞նչ Ղրիմի անեքսիա: Թուրքիան օկուպացրել է Սիրիայի զգալի մասը, աջակցում է ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի մարտական գործողություններին, երբ ՆԱՏՕ-ի երկրների մեծամասնությունը նրանից պահանջում է դադարեցնել արնահեղությունը: Ուկրաինան, որը ռազմական կոնֆլիկտ է ծավալել Դոնբասում, աջակցում է Թուրքիային: Եվ այժմ նրանք կարտադրեն հեռանկարային հարվածային ԱԹՍ-ներ, որոնք կկիրառվեն բոլոր այդ կոնֆլիկտներում: Դա հարված է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ ամբողջ միջազգային հանրության շահերին»,-կարծիք է հայտնել Պոպովը:
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
15:57 24.06.25
21:53 24.06.25
12:43 23.06.25
16:45 23.06.25
09:39 23.06.25
15:25 23.06.25
11:21 24.06.25
10:03 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03