ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի պետության ղեկավարի պաշտոնի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի հետ բանավեճին, չնայած բանավեճի նոր պայմաններն անարդար է համարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նորամուծության համաձայն՝ մասնակիցներից մեկի բարձրախոսն անջատված է լինելու նրա ընդդիմախոսին հատկացված 2 րոպեի ընթացքում՝ հաղորդավարին պատասխանելու համար։ Գործող նախագահի եւ նրա մրցակցի բարձրախոսները երեկոյի ընթացքում անջատվելու են ընդհանուր առմամբ 6 անգամ։ Այն բանից հետո, երբ քաղաքական գործիչները կավարտեն 6 թեմաներից յուրաքանչյուրով շարադրել իրենց դիրքորոշումը դրա համար հատկացված է 2-ական րոպեում, հաղորդավարը թույլ կտա նրանց սկսել բանավեճը։ «Ես մասնակցելու եմ։ Միայն թե կարծում եմ, որ սա շատ անարդար է,- ասել է Թրամփը երեկ երեկոյան Սպիտակ տան մամուլի ծառայությունից ուղեւորության ժամանակ իրեն ուղեկցողին։ - Կմասնակցեմ, բայց դա շատ անարդար է, որ նրանք [նախագահական բանավերճերի անկախ հանձնաժողովը] փոխել են [բանավեճերի] թեմաները, եւ կրկին մեզ մոտ կլինի բացարձակապես կողմնակալ [հաղորդավար]»։ Ընթացիկ նախագահական ընտրարշավի շրջանակում բանավեճերի առաջին ռաունդը տեղի էր ունեցել սեպտեմբերի 29-ին Քլիվլենդում (Օհայո նահանգ)։ Երկրորդ ռաունդը չեղարկվել էր կորոնավիրուսով Թրամփի վարակվելու պատճառով։ Նախագահական ընտրություններից առաջ վերջին հեռուստաբանավեճը նախատեսված է հոկտեմբերի 22-ին Նեշվիլում (Թենեսի նահանգ)։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01