Իսրայելը և Հայաստանը դաշնակիցներ լինելու բազմաթիվ պատմական պատճառներ ունեն: Թերևս առավել ակնհայտն այն է, որ երկու ժողովուրդներն էլ իրենց հավատքի և էթնիկ պատկանելության համար բախվել են հետապնդումների, գրում է The Jerusalem Post-ը։
Ինչպես նշում է հոդվածագիր Էմիլի Շրյադերը, «Թուրքիայի էքսպանսիոնիստական և ագրեսիվ քաղաքականությունը, ըստ երևույթին, վերջին շաբաթներին ԼՂ-ում բռնության վերջին սրման պատճառն է։ Արդյո՞ք Իսրայելը Թուրքիայի թշնամական միջամտության և Ադրբեջանի հետ Իրանի դաշինքի պայմաններում պետք է շարունակի սատարել Բաքվին: Արդյո՞ք հրեական պետությունը բարոյական անկարողություն է ցուցաբերում՝ հրաժարվելով աջակցել Հայաստանին»։
Հոդվածագրի խոսքով՝ Իսրայելի քաղաքական կարգավիճակը մահմեդական երկրների հետ հարաբերություններում, անշուշտ, վիճելի է, բայց կան բարոյական սկզբունքներ, որոնք պետք է վեր լինեն քաղաքական շահերից։
«Ցեղասպանության ճանաչումը դրանցից մեկն է։ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկի Թուրքիային ահաբեկման և պատերազմի հրահրման համար»,- գրում է հոդվածագիրը։
Մեջբերելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններն այն մասին, որ պատրաստվում են «ավարտին հասցնել իրենց պապերի աշխատանքը», հոդվածագիրը նշում է, որ կասկած չկա, որ Էրդողանը հնարավորության դեպքում ցանկանում է գրավել Հայաստանը։
«Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ ունի Իրանի հարևան, մահմեդական մեծամասնություն ունեցող Ադրբեջանի հետ: Իսրայելն իր նավթի 40%-ը ստանում է Ադրբեջանից և նրան զենք է մատակարարում (ինչը ենթակա է քննադատության)»,- գրում է հոդվածի հեղինակը՝ ընդգծելով, որ «Իսրայելը, ըստ էության, հանդես է գալիս քրիստոնյա Հայաստանի՝ մի ազգի դեմ, որը բախվել է պատերազմի, էթնիկ զտումների և հարևան պետությունների կողմից Ցեղասպանության»։
Նրա խոսքով՝ «թեև դիվանագիտական իրավիճակը չափազանց բարդ է, Իսրայելը կարող է հավատարիմ մնալ իր սկզբունքներին:
«Բարոյապես Իսրայելը պետք է կանգնի Հայաստանի՝ հրեական պետության նման ընդհանուր արժեքներ ու պատմություն ունեցող ազգի կողքին»,-եզրափակել է հողինակը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
15:57 24.06.25
21:53 24.06.25
12:43 23.06.25
16:45 23.06.25
09:39 23.06.25
15:25 23.06.25
11:21 24.06.25
10:03 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03