Ռուսաստանը ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրն առանց հավելյալ պայմանների մեկ տարով երկարաձգելու դեպքում պատրաստ է ամերիկյան կողմի հետ մեկտեղ այդ ժամանակահատվածում «սառեցնել» միջուկային մարտալիցքերի քանակը, ՌԴ ԱԳՆ հայտարարությանը հղումով գրում է ՏԱՍՍգործակալությունը։
«Ռուսաստանն առաջարկում է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը և միաժամանակ պատրաստ է ԱՄՆ-ի հետ միասին քաղաքական պարտավորություն ստանձնել առ այն, որ տվյալ ժամանակահատվածում սառեցվի կողմերի մոտ առկա միջուկային մարտալիցքերի քանակը։ Այդ դիրքորոշումը կարող է իրականացվել բացառապես այն ըմբռնումով, որ մարտալիցքերի սառեցումը չի ուղեկցվի ԱՄՆ-ի կողմից որևէ լրացուցիչ պահանջներով»,- ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ Մոսկվան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պայմանագրի մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ առաջարկի մասով Վաշինգտոնից պաշտոնական պատասխան չի ստացել՝ հավելելով, որ ԱՄՆ-ն առայժմ սահմանափակվել է սոցցանցերում պաշտոնյաների առանձին մեկնաբանություններով, սակայն Մոսկվան ակնկալում է Վաշինգտոնի պաշտոնական պատասխանը:
Ավելի վաղ Պուտինն առաջարկել էր «գոնե մեկ տարով» առանց որևէ պայմանների երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի գործողության ժամկետը: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը Պուտինի նախաձեռնությունն անվանել էր «ձախողման դատապարտված»:
«Առանց միջուկային զենքի արտադրությունը դադարեցնելու պայմանագիրը երկարաձգելու Պուտինի առաջարկը իրատեսական չէ», - ասել էր Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:
Օ'Բրայանը հավելել էր, որ Վաշինգտոնն առաջարկել է երկարացնել համաձայնագիրը `միջուկային զենքի արտադրությունը դադարեցնելու դիմաց:
Միջուկային զենքի չտարածման ռազմավարական պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև 2010 թ. ՝ երկու կողմերին պարտավորեցնելով սահմանափակել «միջուկային մարտագլխիկների, հրթիռների և ռազմավարական ռմբակոծիչների քանակը»:
Համաձայնագրի ժամկետը լրանում է փետրվարին:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01