Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվի աճը կարող է տեւել եւս 2 – 3 շաբաթ, ինչից հետո իրավիճակը կսկսի կայունանալ: Հոկտեմբերի 20-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ-ի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների արտահաստիքային գլխավոր մասնագետ Վլադիմիր Չուլանովը։
«Որքան երկար այն (հիվանդացության աճը – ծանոթ. խմբ.) կտեւի, բավականին բարդ է կանխատեսել, որովհետեւ մենք առաջին անգամ ենք մտել սուր շնչառական վիրուսային վարակի վերելքի սեզոն (…): Մենք հուսով ենք, որ աճի շարունակումը կլինի ոչ երկարատեւ, բայց (…) այդ մոդելի գիտական հիմանվորումներ առայժմ չկան: Բայց մենք հույս ունենք , որ դա կլինի 2 – 3 շաբաթ, գուցե, (երբ) ինչ-որ աճ դեռ շարունակվի, այնուհետեւ աստիճանական կայունացում կլինի»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ռուսաստանի առողջապահության համակարգը կհաղթահարի կորոնավիրուսով վարակվածների թվի աճը, քանի որ համաճարակի դեմ պայքարի անհրաժեշտ փորձ գարնանը կուտակվել է, կարծում է Չուլանովը:
«Կհաղթահարի՞ արդյոք առողջապահության համակարգը: Անշուշտ, կհաղթահարի, որովհետեւ առողջապահության համակարգը պատրաստված էր տակավին ապրիլ – մայիսի շրջանում, երբ վարակի նախորդ աճն էր, եւ մենք ստացանք լրացուցիչ մահճակալների ծավալման փորձ, ապահովեցինք անհատական պաշտպանության միջոցների, անհրաժեշտ դեղորայքի մատակարարումը, հիվանդանոցները հանդերձվեցին անհրաժեշտ սարքավորանքով:
Ուստի մենք այժմ մինանշանակորեն լավ պատրաստ ենք, եւ բժիշկները բոլոր տարածաշրջաններում ընդհանրապես դա նշում են, որ հիվանդացության այս աճը, թեւ այն նույնիսկ եղավ ավելի բարձր, քան ապրիլ – մայիսին, բայց մենք այն հաղթահրում ենք ավելի հեշտ, որովհետեւ արդեն փորձ է կուտակված եւ փաստորեն անհրաժեշտ բժշկական իրերի պակաս չկա»,- ասել է նա:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01