ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում շարունակում է ներկայացնել Թուրքիայի ու այն երկրների տնտեսական կապերը, որոնք դեմ քվեարկեցին Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը։
Հիշեցնենք, որ ԵՄ-ում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Հունաստանի նախաձեռնությանը դեմ քվեարկեցին Իտալիան, Գերմանիան, Իսպանիան, Հունգարիան, Մալթան։ Թադևոս Ավեիսյանն իր հոդվածում գրում է. «Մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական մարդակեր տանդեմի ակտիվացումը և պատերազմների պարբերաբար սանձազերծումը իրական սպառնալիք են տարածաշրջանային բոլոր երկրների արտաքին անվտանգության և կայուն զարգացման տեսանկյունից: Այս պատերազմները սնող հիմնական ռեսուրսը Ադրբեջանի նավթն ու գազն են, որի հիմնական մասը փոխանակվում է տարբեր զինատեսակներով: Ադրբեջանի արտաքին մահաբեր առևտրի առաջնային խոշոր գործընկերներն են՝ Իտալիան, Գերմանիան և Իսպանիան: Այս երեք երկրներին միասին բաժին է հասնում ադրբեջանական նավթի և գազի արտահանման գրեթե 40 տոկոսը, որը կազմում է տարեկան շուրջ 7,3 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս երկրներից Ադրբեջանի ընդհանուր ներմուծումը կազմում է տարեկան շուրջ 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար, որը գրեթե 7 անգամ զիջում է արտահանմանը (աղբյուրը՝ https://tradingeconomics.com/azerbaijan): Վաղուց արդեն հայտնի փաստ է՝ այս երկրները Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներն են ԵՄ տարածքից: Դեպի այս երկրներ ադրբեջանական նավթի և գազի արտահանման և այս երկրներից Ադրբեջանի երևացող ընդհանուր ներմուծման տարբերությունը (տարեկան միջինը՝ 6,2 միլիարդ ԱՄՆ դոլար) որոշակիորեն բնութագրում է այս երկրներից Ադրբեջան մատակարարվող զենքի ծավալները՝ «զենք նավթի դիմաց» շղթայով: Հաշվի առնելով այս երեք երկրներից Ադրբեջանի ներմուծման անհամեմատ փոքր երևացող ծավալները՝ կարելի է ենթադրել. այս երկրները ադրբեջանական նավթի ու գազի դիմաց՝ ընդհուպ մինչև 80-85 տոկոսի չափով Ադրբեջանին մատակարարում են սեփական արտադրության զինատեսակները: Բնականաբար, Ադրբեջանի արտաքին տնտեսական գործընկեր այս երկրները ստանում են տնտեսական գերօգտներ: Վերջինիս ընդհանրական գնահատման տեսանկյունից հատկանշական են նաև հետևյալ իրողությունները՝ - ադրբեջանական նավթի ու գազի արտահանման գները առնվազն 10-20 տոկոսով զիջում են միջազգային շուկաներում ձևավորվող համապատասխան գներին, և նշված շեղումը պատերազմական այս օրերին առավել խորանում է, - զենքի միջազգային առևտուրն ինքնին գերշահույթներ ապահովող բիզնես է, որի նվազագույն շահութաբերությունը՝ տարբեր գնահատումներով տատանվում է 30-50 տոկոս միջակայքում: Այսպիսով, ամենահամեստ գնահատումներով ստացվում է՝ Իտալիան, Գերմանիան և Իսպանիան Ադրբեջանի հետ մահաբեր առևտրից ընդհանուր առմամբ ստանում են տարեկան առնվազն 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի գերօգուտներ՝ պարբերաբար ականատեսը լինելով դրա անմարդկային իրական հետևանքներին: Ադրբեջան-Իտալիա մահաբեր առևտրի ընդհանրական գնահատումների ամփոփ արդյունքները հրապարակել ենք օրերս: Ադրբեջանական նավթի և գազի հինգերորդ խոշոր ներկրողն աշխարհում և երկրորդը ԵՄ-ում (Իտալիայից հետո) հանդիսանում է Գերմանիան՝ տարեկան շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող ծավալով: Հատկանշական է նաև այն, որ 2016թ. ապրիլյան քառօրյա և 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմներին նախորդող ժամանակահատվածում ադրբեջանական նավթի և գազի արտահանումը դեպի Գերմանիա գրանցել է թռիչքաձև աճ: Մասնավորապես, 2011-2019թթ. տարեկան միջին արտահանումը շուրջ 100 անգամ գերազանցել է 2010թ. ցուցանիշը: Ի դեպ, ամենաբարձր աճերը գրանցվել են պատերազմներին նախորդող 1-2 տարիներին: Ադրբեջանական նավթի և գազի ութերորդ խոշոր ներկրողն աշխարհում և երրորդը ԵՄ-ում (Իտալիայից և Գերմանիայից հետո) հանդիսանում է Իսպանիան՝ տարեկան շուրջ 705 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով: Այստեղ ևս հատկանշական է՝ պատերազմներին նախորդող 1-2 տարիներին ադրբեջանական նավթի ու գազի արտահանումը դեպի Իսպանիա աճել է շեշտակի: Մասնավորապես, 2014-2019թթ. տարեկան միջին արտահանումը շուրջ 3,5 անգամ գերազանցել է 2010-2013թթ. համապատասխան ցուցանիշը: Կարելի է ամփոփ եզրակացնել. տնտեսական այս գերօգուտները, հակադրվելով նաև եվրոպական արժեհամակարգին, փաստացի պատճառ են դառնում այն իրողության, որ Իտալիան, Գերմանիան և Իսպանիան շարունակում են իրենց մահաբեր առևտուրը Ադրբեջանի հետ, իսկ օրերս էլ դեմ արտահայտվեցին Հունաստանի առաջարկին, որն ուղղված էր Թուրքիայի նկատմամբ ԵՄ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը: Եվ վերջում. տնտեսական այս գերօգուտները ծնում են աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներ՝ ներկայումս հայ ժողովրդի համար փաստագրվող անմարդկային հետևանքներով: Իսկ շարունակության դեպքում՝ այս մարտահրավերներն ու հետևանքներն անխոս տեղափոխվելու են նաև այլ տարածաշրջաններ ու երկրներ …»։
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
15:57 24.06.25
21:53 24.06.25
12:43 23.06.25
16:45 23.06.25
09:39 23.06.25
15:25 23.06.25
11:21 24.06.25
10:03 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03