Կյանքից հեռացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Ալբերտի Սարգսյանը: Նա ամբիոնը ղեկավարում էր 2011 թվականից, իսկ Տնտեսագիտական համալսարանում բացառիկ մտավորականի աշխատանքային գործունեությունը սկիզբ է առնում 1988 թվականից: ՀՊՏՀ-ում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ՝ միշտ ի ցույց դնելով գիտնականի, մանկավարժի, վարչարարի, գործընկերոջ փայլուն հատկանիշներ: 2006-2011 թթ. Վարդան Սարգսյանը ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն էր: Գիտնական-հետազոտողի հետաքրքրության շրջանակում էին տեղեկատվական տեխնոլոգիաները, ցանցային տնտեսությունը, տնտեսության մաթեմատիկական մոդելավորումը, ռեսուրսների օպտիմալ կառավարումը: Ամերիկյան տնտեսագետների միության անդամ էր, հեղինակ է 7 տասնյակից ավելի գիտական հրապարակումների, այդ թվում՝ մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ և գիտական հոդվածներ: Հետազոտել է ՀՀ ցանցային տնտեսությունը, տեխնոլոգիական ներուժի զարգացման խնդիրները, գնահատել է գիտության և կրթության ազդեցությունը ՀՀ ՀՆԱ աճի տեմպի վրա, ՀՀ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները և տնտեսական ինֆորմատիկայի ու տեղեկատվական համակարգերի այլ ասպեկտներ: Գիտնականն ապրում ու գործում էր ժամանակի շնչով: Եռանդուն, նորարար, միշտ թարմ գաղափարներով Վարդան Սարգսյանը սերունդներ կրթեց, իր գիտական հովանու տակ առավ տասնյակ երիտասարդ հետազոտողների, իր անփոխարինելի ներդրումն ունեցավ ՀՊՏՀ կայացման, ինչպես նաև Հայաստանում տնտեսական ինֆորմատիկայի ոլորտի զարգացման գործում: Կորուստն անդառնալի է: Սգում ենք պրոֆեսորի անժամանակ մահը, ցավակցում ենք ընտանիքին ու հարազատներին:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44