Հայ և օտարերկրացի 6-տասնյակից ավելի հայտնի ցեղասպանագետներ՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) անդամները, Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքայի սանձազերծած պատերազմում ցեղասպանության վտանգ են տեսնում: Այս մասին ասված է նրանց տարածած հայտարարության մեջ: Այդ հայտարարությամբ ցեղասպանագետները դատապարտել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը և ցեղասպանությունը բացառելու միջոց են համարել Արցախի հանրապետության ճանաչումը: Նրանք պահանջել են միջազգային հանրությունից՝ ձեռնարկել ուղղակի և լուրջ ջանքեր՝ անմիջապես կանգնեցնելու ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև հակահայկական պետական քարոզչությունը և ատելությունն Ադրբեջանում և Թուրքիայում: Ցեղասպանագետները կոչ են արել բարձրացնել իրենց ձայնը այլատյացության, ագրեսիայի, պատերազմի դեմ և հանուն նոր ցեղասպանության կանխարգելման: Ցեղասպանագետները նշում են, որ պատերազմի ընթացքում երկու անգամ թիրախավորվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, ինչը Ադրբեջանի ղեկավարության մշակութային ցեղասպանության քաղաքականության հետևանքն է, որն այդ երկիրն իրականացնում է վերջին 30 տարիների ընթացքում՝ պարբերաբար ոչնչացնելով հայկական մշակույթի կոթողները, ինչպիսիք Ջուղայում հայկական խաչքարերն են:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44