«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում, դժբախտաբար, շատ-շատերը` վարչապետ Նիկոլ Փաշինյանից սկսած, կարծում են, թե Արցախում ընթացող պատերազմը հայրենական պատերազմ է, գոյամարտ, որտեղ հայությունը պայքարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Սակայն նրանք որոշ հարցերում սխալվում են՝ դեգերելով ԶԼՄ-ների տիրաժավորած կարծրատիպերի հորձանուտում: Իրականում, հայ-ադրբեջանական բախումները միայն ծածկույթ են ներկա զարգացումներում։ Արժե, որ մարդիկ տեղեկանան, որ Միացյալ Նահանգներում՝ դեռ հուլիսի տավուշյան բախումների օրերին, տեղյակ են եղել, որ Թուրքիան ոչ միայն հռետորաբանությամբ, այլեւ ռազմական հարթությունում է ներգրավվելու Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ հնարավոր պատերազմում: Իսկ եթե Վաշինգտոնի տեղյակ լինելու պարագայում Թուրքիան սեպտեմբերին սպառազինությամբ, ռազմական կադրերով եւ վարձկաններով խառնվում է Արցախում սանձազերծված պատերազմին, գոնե առերեւույթ նշանակում է, որ ԱՄՆ-ն Թուրքիային չի կանգնեցրել: Ինչո՞ւ: Սա էական հարց է։ Հարց կծագի՝ որտեղի՞ց նման տեղեկություն, որ ԱՄՆ-ում հուլիսից տեղյակ են եղել, թե Թուրքիան կարող է խառնվել առաջիկա պատերազմին Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ: Նման տեղեկացվածությունը, իմ պարագայում, բխում է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարին, Պետդեպի լրատվականին, Պետդեպի Եվրոպական եւ եվրասիական հարցերի բյուրոյին, ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն ուղարկված հարցերից ու ստացված պատասխաններից: Ուղիղ հարց էի հղել․ «․․․Հնարավո՞ր է, որ դեռ հուլիսին ամերիկյան պաշտոնյաները տեղյակ էին, որ Թուրքիան ներգրավվելու է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի առաջիկա ագրեսիայում: Դուք կարո՞ղ եք հայտարարել, որ ամերիկյան կողմն այդպիսի իմացություն չի ունեցել»։ Պատասխանը կներկայացնենք մեր վաղվա համարում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03