«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, մինչ ուշ երեկո, ԲՀԿ-ականներն ԱԱԾ-ի դիմաց սպասում էին Գագիկ Ծառուկյանին։ ԲՀԿ-ական պատգամավորներին հարցրինք՝ կհավաքվե՞ն այսօր (երեկ) թիմով, ի՞նչ են ծրագրել։ Մեզ ասացին, որ հանդիպում չեն նախատեսել. «Ծառուկյանը թող գնա հանգստանա, վաղը կհանդիպենք ու կհասկանանք մեր անելիքները»: Իսկ իշխող ՔՊ-ի ջոկատը երեկ մեկնեց առաջնագիծ։ Կազմում են Ալեն Սիմոնյանը, Վիլեն Գաբրիելյանը, Սիփան Փաշինյանը եւ այլք: Ջոկատի հրամանատարը Հակոբ Սիմիդյանն է։ Երեկոյան իմացանք, որ նրանք Սյունիքում են, հավանաբար, վարժանքներ են անցնելու։ Իսկ խորհրդարանական ԼՀԿ-ն, ինչպես հայտնի է, չի պատրաստվում ջոկատ կազմել, ասում է՝ մենք ունենք պետություն եւ կանոնավոր բանակ, կամավորական ջոկատների ժամանակը չէ։ «Արդեն բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում: Առաջին օրվանից սկսած՝ բոլորին թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային հորդորել եմ եւ հիմա էլ հորդորում եմ, որ ներկայանան համապատասխան զինկոմիսարիատներ ու զինվորագրվեն հայոց բանակին»,- ասաց Մարուքյանը, որը դեմ է ֆիդայական մոտեցումներին, քանի որ պատգամավորներն օրենքով որոշված կարգավիճակ ունեն եւ բրոնյա, որը գործում է անկախ ամեն ինչից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01