Թեհրանն ուշադրությամբ հետեւում է ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում եւ չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին կամ տարածքներում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: Իրանական լրատվամիջոցները հոկտեմբերի 20-ին հայտնել էին, որ անօդաչու սարքը Իրանի սահմանամերձ տարածք է ղարաբաղյան հակամարտության գոտուց: Դրանից առաջ Իրանի արտգործնախարարությունում հայտարարել էին, որ Ղարաբաղում մարտերի պատճառով սահմանամերձ տարածաշրջանի տների վրա ութ արկ է ընկել: «Ակտիվությունը մեր երկրի սահմանամերձ շրջաններում լրջորեն եւ ուշադրությամբ վերահսկվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, եւ այդ կապակցությամբ, անընդունելի հայտարարելով տարածաշրջանում հակամարտող կողմերից որեւէ մեկի ագրեսիան մեր երկրի տարածքի ուղղությամբ, լրջորեն նախազգուշացնում ենք նրանց անհրաժեշտ նախազգուշական միջոցների մասին»,- ասել է Ջալալին: Դեսպանը շեշտել է, որ Իրանը «սերտ եւ լուրջ կապի մեջ է բոլոր կողմերի հետ»: «Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին եւ իր տարածքում: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջերս տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մենք երկու կողմերին էլ հայտարարել ենք, որ յուրաքանչյուր ոք, ով չի հետեւում այս սկզբունքին, ամբողջությամբ մերժվելու է»,- ասել է դիվանագետը: Նրա խոսքով` Իրանն ինքնաբավության եւ նույնիսկ արտահանման հնարավորությունների է հասել պաշտպանական որոշ ոլորտներում: «Եվ եթե մենք անհրաժեշտություն զգանք, ապա անպայման միջոցներ կձեռնարկվեն»,- եզրափակել է դիվանագիտական առաքելության ղեկավարը:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01