Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով, բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից նաև օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայերերը, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը հարակից բնակավայրերով և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով. երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող, ինչպես երեկ արդեն հայտնել էինք, Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման փորձեր իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի և դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: Այս ուղղությամբ կան կոնկրետ հաջողություններ: Մասնավորապես, գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը իր հարակից անտառներով, որոշ բնակավայրերի հարակից անտառներում չեզոքացման աշխատանքները շարունակվում են»,- ներկայացրեց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այսօր հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, մի քանի հարձակման փորձեր կատարվել են, որից հետո զգալի կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել: «Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են՝ կորցնելով զրահատեխնիկան, դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում: Բերձորից հարավ՝ կոնկրետ ուղղությունը դեպի Հակալի գետով հյուսիս, մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ էլ ավելի հարավ են հետ մղվել։
Ընդհանուր առմամբ լարվածությունը պահպանվում է, մարտերն ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան այս ուղղությամբ: Տարբեր բնակավայերի, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք չեզոքացվում են մեր ԶՈւ-երի կողմից»,- շեշտեց նա:
Հովհաննիսյանն ընդգծեց՝ սա է իրական դրությունը, սա է իրերի իրական դրությունը.«Ես մշտապես նշել եմ ու նշելու եմ՝ մեր հաջողությունները հաստատուն են, պատերազմը լարված է, ծանր է, շատ հաճախ լինում են իրավիճակներ, որ ոմանց ընկալմամբ՝ տեղային փոքր տեղեկությունների հիման վրա թվում են անելանելի»,- ասաց նա և հավելեց՝ դա այդպես չէ, չնայած նրան, որ հակառակորդը որոշ տեղերում ունի առաջխաղացումներ, մեր ԶՈւ-երը լիովին տիրապետում են իրավիճակին և հակառակորդին տարբեր ուղղություններով հասցնում են կործանարար հարվածներ․ «Մարտական գործողությունները շարունակվում են թե գիշեր, թե ցերեկ»։
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
10:54
10:29
10:02
10:01
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
12:38 25.06.25
10:29 25.06.25
11:17 25.06.25
10:54 25.06.25
12:17 25.06.25
12:27 25.06.25
10:01 25.06.25
10:02 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03