Արցախում զոհված Արման Սարգսյանի 2020 թվականի հունվարի 10-ին էր զորակոչվել, նոյեմբերին կլրանար 19-ամյակը:
Արմանը Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքից էր, ունի 2 քույր, 2-ն էլ ամուսնացած են, ինքը տան փոքրն էր, ապրում էր ծնողների և տատիկի հետ:
«Շատ բարի մարդ էր, բոլորին հասնող, ընկերասեր տղա էր… Դպրոցն ավարտել և ընդունվել էր Պոլիտեխնիկ, մեկ կիսամյակ սովորեց ու մեկնեց ծառայության: Կորոնավիրուսի պատճառով դեռ արձակուրդ չէր եկել, բայց երբ զանգում էր, միշտ ասում էր՝ սաղ տոչնի ա, դա իր բառն էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմանի քրոջ ամուսինը՝ Ռազմիկը:
Արմանը նաև քեռի էր, փոքր քույրը 2 աղջիկ ունի, մեծը 3 տարեկան է, շատ կապված էին իրար հետ: Բանակում եղած ժամանակ էլ տեսազանգով խոսել էր ընտանիքի անդամների հետ, տեսել երեխաներին:
«Ամսի 12-ին աղջիկս խոսեց Արմանի հետ, ընդամենը 2 բան ասաց՝ քեռի, զգույշ կլինես, մեկ էլ հարցրեց՝ հո ձուն չի՞ այդտեղ: Մինչև հիմա երեխան ասում է, որ քեռուն շատ է կարոտել»,- պատմեց Արմանի քրոջ ամուսինը:
Արմանը զոհվել է հոկտեմբերի 13-ին, հարազատները բոթը լսել են դեպքից 2 օր անց.
«Մինչև ամսի 13-ն ամեն օր զանգում էր, բոլորիս հետ էլ խոսում էր՝ իմ, քույրերի, ծնողների, բայց վերջին անգամ հոր հետ է խոսել, ասել է՝ լավ ա սաղ: Պատերազմը որ նոր էր սկսվել, հույս էր տալիս մեզ, ասում էր՝ մենք շատ հեռու ենք, մեր մոտ կռիվ չկա, նորմալ է: Մեծ քրոջ հետ որ խոսել էր, ասել էր՝ քուր, որ իմանաս՝ ինչ ձև վաևատ եմ անում այստեղ, կզարմանաս…»:
Արման Սարգսյանին հուղարկավորել են հոկտեմբերի 17-ին՝ Լեռնանիստ համայնքում:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01