Թուրքիան շարունակում է Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ստուգումը եւ նախապատրաստումը տեղակայմանը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք շարունակում ենք գնված համակարգերի (Ս-400) ստուգումը եւ նախապատրաստումը, ինչպես պլանավորվել էր: Այս համակարգերի մատակարարումը, դրանց փորձարկումը եւ համակարգային ստուգումները չեն նշանակում, որ Թուրքիան անջատվում է ՆԱՏՕ-ից»,- նախարարի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը: Հոկտեմբերի 16-ին Թուրքիան փորձարկել էր Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը Սեւ ծովի ափին` հանրապետության հյուսիսում գտնվող Սինոպ քաղաքի մոտակայքում: Դրանից հետո Վաշինգտոնը հույս էր հայտնել, որ Անկարան գործի չի դնի ռուսական համակարգերը: Հակառակ դեպքում, ինչպես հավելել էին ԱՄՆ Պետդեպարտամենտում, դա լուրջ հետեւանքների կհանգեցնի անվտանգության ոլորտում: Ռուսաստանը եւ Թուրքիան 2017-ին պայմանագիր էին կնքել Մոսկվայի կողմից Անկարային Ս-400 համալիրների մատակարարման մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանի Դաշնությունից: Անկարայի որոշումը խիստ բացասական արձագանք առաջացրեց ԱՄՆ-ի եւ ընդհանուր դաշինքի կողմից: ԱՄՆ-ն դեռ փորձում է այնպես անել, որպեսզի Թուրքիան հրաժարվի ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից: Վաշինգտոնն Անկարային բացառեց ամերիկյան F-35 ինքնաթիռների արտադրության ծրագրից: Բացի այդ, ԱՄՆ-ն պատժամիջոցներով է սպառնում Թուրքիային Ս-400-ի գնման համար, սակայն չի շտապում անել այդ քայլերը, քանի որ վախենում է ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրացումից: Անկարան նախազգուշացնում է, որ անպատասխան չի թողնի այդպիսի սահմանափակումների կիրառումը:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01