Շաբաթ օրը, հոկտեմբերի 24-ին, մեկնարկեց բարեգործական աճուրդ Լեռնային Ղարաբաղի՝ մարտական գործողություններից տուժած խաղաղ բնակիչներին աջակցելու համար: Աճուրդն անցկացվում է օնլայն համակարգով և տևելու է երկու շաբաթ՝ մինչև նոյեմբերի 7-ը՝ ժամը 22:00-ը (GMT+3):
«Art For Armenia» աճուրդին ներկայացված են Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսրայելից, Հունգարիայից և Բելառուսից 125 ճանաչված և հեռանկարային նկարիչների աշխատանքներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից երեխաների կողմից պատկերված նկարներ: Նրանց ստեղծագործությունները ոչ միայն կզարդարեն ցանկացած ինտերյեր, այլև կծառայեն որպես հումանիտար օգնություն մարտական գործություններից տուժած՝ տեղի բնակիչների համար:
Նախաձեռնող խմբի խոսքերով՝ ստեղծման արդեն իսկ առաջին ժամերից նախագիծը մեծ արձագանք ստացավ ամբողջ աշխարհից նկարիչների շրջանում, ովքեր նվիրաբերում են իրենց լավագույն գործերը:
Աշխատանքների վաճառքից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին՝ Հայաստանի ամենամեծ հիմնադրամին, որը 1992 թվականից ի վեր իրականացրել է 1300 ծրագիր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կրթության, առողջապահության, ենթակառուցվածքի և գյուղատնտեսության զարգացման ոլորտներում:
«Երբ անմեղ մարդիկ կանգնած են հումանիտար և էկոլոգիական աղետի առաջ, հնարավոր չէ անտարբեր մնալ: Խորը կարեկցելով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժածներին՝ մենք ցանկանում ենք միասին հաղթահարել վիշտը և երեխաներին ու մեծերին խաղաղ ու երջանիկ ապրելու հույս տալ», – նշված է նախագծի էջում:
Լոտերի ամբողջական ցանկը հասանելի է աճուրդի կայքում, որին հնարավոր կլինի մասնակցել հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 7-ը՝ ժամը 22:00-ը (GMT+3):
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01