Բելառուսի մայրաքաղաք Մինսկի Օրլովսկայա փողոցում լուսաձայնային նռնակների պայթյուններ են լսվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ականատեսներին:
Իրավապահ մարմինների աշխատակիցներն ու ցուցարարները հանդիպել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտակայքում: Այնտեղ հատուկ տեխնիկա է տեղակայվել, այդ թվում՝ բանակային բեռնատարներ, ջրցան մեքենաներ: Ուժայինները ցուցարարներին դիմավորել են վահաններով:
«Մի շարք պայթյուններ են տեղի ունեցել իրար հետևից վառ բռնկումներ էին նկատվում: Ընդհանուր առմամբ՝ 10-ը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես հայտնել են երկրի ՆԳՆ Մինսկի հարցով վարչությունից, ոստիկանությունը «հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների անօրինական գործողությունները կանխելու համար»: Գերատեսչությունից մասնավորեցրել են, որ հավաքված ցուցարարները հետ են քաշվել:
Աղբյուրի տվյալներով՝ հատուկ տեխնիկայի կիրառումից հետո իրավապահները զանգվածային ձերբակալություններ են սկսել ցուցարարների շրջանում:
Բելառուսական ընդդիմությունը կիրակի բողոքի զանգվածային ակցիաներ է կազմակերպել: Այսօր լրանում է ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի ներկայացրած վերջնագրի ժամկետը: Վերջինս Լուկաշենկոյից պահանջել էր մինչև հոկտեմբերի 26-ը հայտարարել հեռանալու մասին, վերջ դնել բռնությանը փողոցներում և ազատել քաղբանտարկյալներին: Հրաժարվելու դեպքում Տիխանովսկայան սպառնացել է զանգվածային ցույցեր, գործադուլներ կազմակերպել և արգելափակել փողոցների երթևեկությունը:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում հաղթող էր ճանաչվել Լուկաշենկոն:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01