Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ ցանկանում է վերջակետ դնել Ռուսաստանի հետ տարածքային հարցին: Տոկիոն հավակնում է Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին, դրանք համարում է իր «հյուսիսային տարածքները»: «Հյուսիսային տարածքների խնդիրը չթողնելով ապագա սերնդին՝ անհրաժեշտ է վերջակետ դնել դրան. Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կարծիքների փոխանակման միջոցով՝ նպատակաուղղված ռուս-ճապոնական հարաբերությունների համապարփակ զարգացմանը, այդ թվում՝ հաշտության պայմանագրի կնքմամբ»,-ասել է Սուգան՝ ծրագրային ճառով հանդես գալով խորհրդարանում: Սուգայի նախորդը՝ Սինձո Աբեն, ակտիվորեն առաջ է մղել Ռուսաստանի հետ երկխոսությունը. նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 27 հանդիպում է անցկացրել: 2018 թվականին Սինգապուրում նա գործնականում հեռացավ Ճապոնիայի բազիսային ուղեգծից, որը չորս կղզիները պահանջելն էր, եւ համաձայնեց Մոսկվայի հետ բանակցությունները վարել Ռուս-ճապոնական համատեղ հռչակագրի հիման վրա: Դրանում խոսքը միայն երկու՝ Հաբոմայի եւ Շիկոտան կղզիների մասին էր: Յոսիհիդե Սուգան սեպտեմբերին նույնպես խոսել է Պուտինի հետ: Տոկիոյում կայացած զրույցի արդյունքներով՝ հայտարարել են, որ նորանշանակ վարչապետը կշարունակի Աբեի ուղեգիծը; Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները «մթագնում է» հաշտության պայմանագիրը: Սակայն, ինչպես քանիցս նշել են Ռուսաստանի պաշտոնական անձինք, այդ համաձայնագրի պայմանների շուրջ բանակցություններում չի քննարկվում կղզիները Ճապոնիային հանձնելու հարցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34