Հունաստանի Սերես քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել, որում համերաշխություն են հայտնում փորձություններ ապրող հայ ժողովրդին ու դատապարտում թուրքադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։ Բանաձևում ասվում է․
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ վրա առաջին գրոհից երեք շաբաթ անց, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ստորագրված «հրադադարի» վերաբերյալ պայմանագրից գրեթե 15 օր անց, թուրքադրբեջանցիների փոքրոգի հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ մեծ ինտենսիվությամբ դեռ շարունակվում են: Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից զանգվածային հարձակումը, նոր սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար` վտանգավոր հետևանքներով բոլորի համար: Սերեսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը հաշվի առնելով Հունաստանի և Հայաստանի ժողովուրդների պատմական, բարեկամական առնչություններն. • Իրենց համերաշխությունն են հայտնում փորձություններ ապրող հայ ժողովրդին: Հայ ժողովրդի հետ մեզ կապում են ամուր և երկարամյա պատմական կապեր` քեմալիստական վարչակազմի կողմից հույների, հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները և այն պայքարը, որը մենք այսօր տանում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար, • Դատապարտում են թուրքադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա, •Դատապարտում են Թուրքիայի ներգրավվածությունը, որը խաթարում է լարվածությունը տարածքում, •Կոչ են անում միջազգային հանրությանը / Մինսկի խմբի միջնորդներին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին/ ստանձնել ցանկացած նախաձեռնություն անհապաղ դադարեցնելու կրակն ու կանխելու հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները, • Իրենց նվիրվածությունն են հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդներին: Ուստի, որպեսզի ամբողջովին ըմբռնելի լինի հայ ժողովրդի նկատմամբ համերաշխությունը, քաղաքային խորհուրդը որոշում է • Լուսավորել Սերեսի քաղաքապետարանի շենքը Հայաստանի դրոշի գույներով: • Բարձրացնել հայկական դրոշը Սերես քաղաքաի Ազատության Հրապարակում` Հունաստանի դրոշի կողքին: Քաղաքային խորհրդի նախագահ Կատիրձողլու Վասիլեոս»։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01