Այս պահի դրությամբ ռազմական ակտիվ գործողություններ են ընթանում Արցախի Հանրապետության հարավ-արեւելյան սահմանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Մասնավորապես, հակառակորդն օգտագործում է թե հրետանի, թե դիվերսիոն գործողություններ: Օրվա ընթացքում նաեւ օգտագործեց ռազմական ավիացիա: Կարող ենք միանշանակ ասել, որ այն պահից, երբ պետք է ուժի մեջ մտնել ԱՄՆ-ում երեկ ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությոնը, ընդամենը րոպեներ անց Ադրբեջանի կողմից կրկին Արցախի նկատմամբ սկսվել է ռազմական ակտիվ ագրեսիան, եւ այս պահին այն շարունակվում է»,-ասաց նա:
Վահրամ Պողոսյանի խոսքով, սահմանի մյուս հատվածներում վիճակը համեմատաբար ավելի հանգիստ է. «Ասինքն լարվածությունն արտահայտվում է հիմնականում տարբեր զինատեսակներից կրակոցներով մեր դիրքերի վրա: Բայց առավել եւ ինտենսիվ հատվածը հարավ-արեւելյան հատվածն է: Ավիացիան հիմնականում օգտագործվել է խաղաղ բնակավայրերը ռմբակոծելու նպատակով, որտեղ որեւէ ռազմական օբյեկտ չկա»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ այս պահին ճշտում են, թե այդ հարվածներից ինչ վնասներ են պատճառվել բնակավայրերին: Վահրամ Պողոսյանը նշեց, որ տարբեր ուղղություններով հրետակոծություններ կամ հրթիռակոծություններ լինում են, օրինակ այսօր Ստեփանակերտում մի քանի անգամ օդային տագնապ է եղել: «Այն, որ թե խաղաղ բնակավայրերի, թե մեր դիրքերի ուղղությամբ բավականին ինտենսիվ գործողություններ են իրականացվում, եւ սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը որեւէ պայմանավորվածություն չի հարգում: Մենք գիտենք, որ դեռեւս հոկտեմբերի 10-ին պետք է ուժի մեջ մտներ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանը կոպտորեն այն խախտեց՝ փորձելով սուտ եւ կեղծ տեղեկությունների միջոցով այն բարդել հայկական կողմի վրա, որ իբրեւ հայկական կողմն է խախտել: Հետագայում արդեն ֆրանսիական ջանքերը որեւէ արդյունք չտվեցին, իսկ այսօր արդեն ԱՄՆ-ի կողմից գործադրված ջանքերը եւս Ադրբեջանի իշխանությունների կողմից որեւէ կերպով չհարգվեցին»,-ասաց նա:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44