«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում սկսված պատերազմից անցել է ուղիղ մեկ ամիս. այսօր հոկտեմբերի 27-ն է: Այսպիսով, ի՞նչ ունենք պատերազմից մեկ ամիս անց: Հոկտեմբերի 26-ի դրությամբ հայկական կողմն ունի 974 զոհ, իսկ հրապարակված քարտեզի համաձայն՝ ադրբեջանական կողմի տիրապետության տակ է գտնվում Թալիշ գյուղը եւ Հադրութի շրջանը՝ ոչ ամբողջությամբ:
Երեկ հայկական կողմը ներկայացրել է ադրբեջանական կողմի կորուստները: Ըստ այդմ, ադրբեջանական կողմը հոկտեմբերի 26-ի դրությամբ ունի խոցված 220 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 600 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ եւ 6674 զոհ: Չնայած պատերազմից դեռ մեկ ամիս է անցել, սակայն, ինչպես ընդգծում են բազմաթիվ մասնագետներ, որպես հինգերորդ սերնդի պատերազմ՝ այն իր չափերով եւ ինտենսիվությամբ անհամեմատելի է մինչ այժմ աշխարհում եղած շատ ռազմական գործողությունների հետ:
Օրինակ՝ Դոնբասում տեղի ունեցած պատերազմը ձգվեց հինգ տարի, սակայն դրանք այդքան ինտենսիվ չէին: 2014-ի գարնանից մինչեւ 2019-ի նոյեմբեր ամիսը Դոնբասում տեղի ունեցած պատերազմի հետեւանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ հրետակոծման ժամանակ վիրավորվել է մոտ 9 հազար մարդ, իսկ 1 միլիոն 300 հազար մարդ դարձել են ներքին տեղահանված անձինք:
Նկատենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ օրեր առաջ իր խոսքում նշել էր, որ Աֆղանստանում պատերազմի 10 տարիների ընթացքում խորհրդային բանակում զոհվել է 13 հազար մարդ, իսկ այստեղ այս կարճ ժամանակահատվածում՝ մոտ 5 հազարը: Այս մեկ ամսվա ընթացքում հումանիտար հրադադարի հասնելու արդեն երեք անհաջող փորձ է կատարվել:
Վերջինը հոկտեմբերի 25-ին էր, երբ ԱՄՆ-ն հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին, սակայն Ադրբեջանը մինչեւ այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ բոլոր 3 պայմանավորվածությունները»:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03