«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը շարունակում է զգալի սպառնալիք ներկայացնել նաեւ դրա պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումից հետո: Այդ մասին ասված է պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի գրավոր հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 26-ին տարածել է Պետական դեպարտամենտը:
Նա հիշեցրել է, որ ԻՊ-ի պարագլխի ոչնչացման պահից անցել է մեկ տարի: «Մինչդեռ մենք նշում ենք այդ կարեւոր ուղենիշն ԻՊ-ի դեմ պայքարում, (ԱՄՆ-ի գլխավորած) միջազգային (հակաահաբեկչական) կոալիցիայի աշխատանքը տակավին հեռու է ավարտվելուց: ԻՊ-ն շարունակում է զգալի սպառնալիք ներկայացնել, եւ չափազանց կարեւոր է, որ մենք հետագայում էլ ճնշում գործադրենք ԻՊ-ի մնացորդների վրա Իրաքում եւ Սիրիայում՝ ամրապնդելով մեր կոլեկտիվ ջանքերն ԻՊ-ի բջիջների եւ ցանցերի ջախջախման ուղղությամբ ամբողջ աշխարհում»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
ԻՊ-ն ստեղծվել է 2006 թվականի հոկտեմբերին մի քանի սուննիական արմատական կազմավորումների միաձուլման արդյունքում՝ «Ալ Քադիայի»՝ Իրաէքում «Իսլամական պետություն Իրաք» (ԻՊԻ) անվանումը կրող ստորաբաժանման գլխավորությամբ: 2010 թվականին ԻՊԻ-ի պարագլուխ է դարձել Աբու Բաքր ալ Բաղդադին:
2019 թվականի հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ալ Բաղդադիի ոչնչացման մասին Սիրիայի Իդլիբի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ստույգ տեղեկատվություն չունի ԻՊ-ի պարագլխի ոչնչացման մասին: Համաշխարհային հանրակցությունն ալ Բաղդադիի ոչնչացումը համարել է կարեւոր, բայց ոչ վճռական քայլ՝ կոչ անելով շարունակելու պայքարն ահաբեկչության դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01