Այսօր ողջ օրը Ադրբեջանի Զինված ուժերը, նաև նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են հարձակողական տարաբնույթի գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավային ուղղությամբ։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել։
«Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին։ Այս ուղղությամբ մեր Զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցչի խոսքով, հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, հրետակոծություն, մասնավորապես՝ Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ։ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ օրվա ընթացքում ներկայացվել են Ադրբեջանի վայրագությունների ապացույցներտ, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում Շուշիում և Ստեփանակերտում, հարվածներ են հասցվել նույնիսկ ծննդատանը և այլ շինություններին։ «Այս կապակցությամբ մենք հրավիրել ենք աշխարհի ուշադրությունը»,- ընդգծեց նա։ Ա.Հովհաննիսյանն ասաց, որ մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ, նախորդիվ նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները շարունակվում են.
«Դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն, համառ բնույթ։ Այս ուղղությամբ որևէ առանձին, առարկայական զարգացումներ այս պահին նշել չի կարող»։ «Պաշտպանության բանակը բազմիցս ընդգծել է իր հանձանառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու կապակցությամբ։ Սակայն, այդ պայմանավորվածությունների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները կարծես ամբողջությամբ այլ են․ իրենք այդ պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցապահայությանը բնաջնջելու թույլտվություն։ Դա այդպես չի կարող լինել։ Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ և հետայսու ձեռնարկելու է նույն քայլերը»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։ Նա ասաց, որ մարտական գործողությունները չունեն նույն խտությունը, նույն ընդգրկվածությունը, նույն թափը, նույն դինամիկան, դրանք օջախային, բայց շարունակական են։ Կիրառվում են դիվերսիոն խմբեր, հրետանային միջոցներ, մասամբ օդուժ։
Աղբյուր` Panorama.am
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03