Վրաստանի կառավարությունը կվճարի բնակիչների չորս ամսվա կոմունալ ծախսերն էլեկտրաէներգիայի եւ բնական գազի համար, հինգշաբթի կառավարության նիստին ասել է վարչապետ Գիորգի Գախարիան, փոխանցում է «Sputnik Վրաստան»-ը: Այսպիսով, կառավարության հակաճգնաժամային ծրագրի երրորդ փուլում պետությունը կվճարի բնակչության նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամսվա կոմունալ վճարները: «Մենք արդեն հայտարարել ենք կառավարության հակաճգնաժամային ծրագրի երրորդ ալիքի մասին: Այն ներառում է օգնություն ինչպես բիզնեսին, այնպես էլ` սոցիալական աջակցության: Նոյեմբերի 1-ից սկսվում է մեր քաղաքացիների կոմունալ ծառայությունների վճարումը ձմռան ամիսների համար: Դա կլինի չորս ամիս` նոյեմբերից սկսած: Այս օգնությունը վերաբերում է յուրաքանչյուր ընտանիքին, որը մինչեւ 200 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա է սպառում, ինչպես նաեւ` մինչեւ 200 խորանարդ մետր գազ, այդ թվում` ջրի եւ մաքրման վճարները: Սա նվազագույնն է, ինչով կառավարությունն այսօր կարող է աջակցել բնակչությանը»,- ասել է Գախարիան: Վարչապետը նշել է, որ այն քաղաքացիները, ովքեր նման օգնության կարիք չունեն, այսօրվանից կարող են հրաժարվել դրանից` իրենց իսկ դիմումի հիման վրա: Բաժանորդների թիվը, ովքեր ամսական 200 կՎտ-ից պակաս էլեկտրաէներգիա են սպառում, 1.2 միլիոն է, պետությունը 17 միլիոն լարի (5.3 միլիոն դոլար) կհատկացնի` այդ քաղաքացիների կոմունալ ծախսերը վճարելու համար: Վրաստանում նաեւ 670 հազար բաժանորդ կա, ովքեր ամսական մինչեւ 200 խորանարդ մետր բնական գազ են սպառում: Նրանց կոմունալ ծախսերը մարելու համար պետությունը 27 միլիոն լարի (գրեթե 8.4 միլիոն դոլար) կհատկացնի:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01